Главная »
2014 » Июнь » 16 » Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «06»-ն ու «07»-ը
22:05 Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. բախվել են «06»-ն ու «07»-ը |
Այսօր՝ հունիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են ՎԱԶ 2107 մակնիշի 18 ԼՕ 965 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 10 ՍՕ 106 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մահացել է, 8 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածներին և վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները և այնուհետև օպերատիվորեն վթարի վայր ժամանած Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատն ու շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են հիվանդանոց:
Այս պահին վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Սպիտակի ոստիկանության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Սպիտակի քննչական բաժանմունքի Հրաչ Պողոսյանի գլխավորությամբ ում կողմից արդեն հարուցվել է քրեական գործ ՀՀ քր Օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածներից մեկը 45-50 տարեկան տղամարդ է, մյուսը՝ կին է:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
|
Просмотров: 418 |
Добавил: Garik
| Рейтинг: 5.0/1 |