01:37 Սուարեսը կդառնա Բարսելոնայի անդամ | |
Լիվերպուլի հարձակվող Լուիս Սուարեսը առաջիկա ժամանակներում կդառնա Բարսելոնայի անդամ:
Ֆուտբոլիստի տեղափոխման պայմանագրի գործարքը տեղի կունենա հաջորդ շաբաթ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Կատալոնական ակումբի պաշտոնական կայքում տեղեկատվություն կա, որ Սուարեսը Բարսելոնա կժամանի վաղը և կանցնի բժշկական հետազոտություն:
Պայմանագրի ժամկետը նշվում է 5 տարի, իսկ գործարքի արժեքը կկազմի 90 մլն դոլար:Ակումբի ղեկավարությունը պաշտոնապես կներկայացնի ֆուտբոլիստի տեղափոխման մասին մանրամասները լրագրողների և երկրպագուների հետ հանդիպման ընթացքում:
Հիշեցնենք, որ Ֆուտբոլիստի նկատմամաբ ՖԻՖԱ-ն կարգապահական տույժ է կիրառել, մրցակից ֆուտբոլիստին կծելու համար:
Ըստ իտալական «Marca» թերթի, Բարսելոնայի հետ պայմանագրում Սուարեսի նկատմամբ առաջադրվել է ևս մի կետ, ըստ որի նրան արգելվում է կծել մրցակիցներին: | |
|
Всего комментариев: 0 | |