19:14 Սա կարդալուց հետո բանանին այլևս նույն կերպ չեք նայի | |
Բանանը երեք բնական շաքարներ է պարունակում` սախարոզ, ֆրուկտոզ և գլյուկոզա: ♦ Դեպրեսիա – Վերջերս արված հետազոտությունը ցույց է տվել, որ դեպրեսիայից տառապող մարդիկ իրենց ավելի լավ են զգում բանան ուտելուց հետո: Պատճառը այն է, որ բանանը պարունակում է տրիպտոֆեն` սպիտակուցի տեսակ, որը օրգանիզմում ճեղքվելով, փոխակերպվում է սերոտոնինի, որն իր հերթին հանգստացնում, տրամադրությունը լավացնում ու երջանկացնում է: Բացի այդ, բանանը հարուստ է վիտամին B6-ով, որը արյան մեջ ապահովում է գլյուկոզայի մակարդակն ու բարձրացնում տրամադրությունը: ♦ Սակավարյունություն – Բանանը մեծ քանակությամբ երկաթ է պարունակում, որը խթանում է արյան մեջ հեմոգլոբինի քանակությունը ու օգնում սակավարյունության ժամանակ: ♦ Արյան ճնշում – Այս յուրահատուկ տրոպիկական միրգը չափազանց հարուստ է պոտասիումով, ու աղային ցածր կոմպոնենտներով` հրաշալի միջոց լինելով արյան ճնշման համար: ♦ Ուղեղի էներգիա – Անգլիայի Տվիքենհեմի համալսարանի 200 ուսանողներ մասնակցեցին հետազոտության, որտեղ նրանք նախաճաշին, ընդմիջումներին ու ճաշին պետք է բանան ուտեին՝ ուղեղի աշխատանքը լավացնելու համար: Հետազոտությունը ցույց տվեց, որ պոտասիումով հարուստ այս միրգը կարող է աջակցել ուսանողներին` նրանց ավելի առույգ ու կենտրոնացած պահելով: ♦ Փորկապություն – Հարուստ լինելով մանրաթելերով` բանանը սննդակարգում ավելացնելով, կվերականգնեք աղիների կանոնավոր աշխատանքը: ♦ Խումհար – Խումհարից ամենաարագ ազատվելու միջոցը բանանի, կաթի ու մեղրի խառնուրդ օգտագործելն է: Բանանը հանգստացնում է ստամոքսը ու մեղրի օգնությամբ արյունը մաքրում շաքարի բարձր մակարդակից, իսկ կաթը՝ հանգստացնում ու վերականգնում օրգանիզմի ջրազրկվածությունը: ♦ Սրտի այրոց – Բանանը բնական հակաթթուների ազդեցություն ունի օրգանիզմի վրա, այնպես որ, եթե սրտի այրոցներից եք տառապում՝ բանան օգտագործեք: ♦ Առավոտյան սրտխառնոց – Սնվելուց առաջ բանան օգտագործելով՝ կօգնեք արյան մեջ շաքարի մակարդակը պահպանել ու խուսափել առավոտյան սրտխառնոցներից: ♦ Նյարդեր – Բանանը հարուստ է վիտամին B-ով, որը հանգստացնում է նյարդային համակարգը: ♦ Խոցեր – Աղիքային հիվանդությունների ժամանակ բանանն օգտագործվում է որպես դիետիկ սնունդ: Այն չեզոքացնում է ստամոքսի թթվայնության բարձրացումը ու մեղմացնում ստամոքսի գրգռվածությունը: | |
|
Всего комментариев: 0 | |