
Միշտ առաջին հորիզոնականներ զգաղեցնող Քիմ Քարդաշյանը կրկին ցնցել է իր կազմվածքով։ 33-ամյա ռեալիթ-շոուի աստղին «բռնացրել են» Նյու Յորքում, երբ աստղը դուրս է եկել իր տանից եւ պատրաստվել է գնալ իր քրոջ՝ Քլոեի կազմակերպած երեկույթին. Քլոեն երեկ դարձավ 30 տարեկան։
Ընտրված զգեստն ընդգծում է հայուհու կազմվածքը։
Ավելի վաղ Քարդաշյանը առաջինը Keeping Up With The Kardashians-ին պատմել է, թե ինչու է որոշել մի էսսե գրել ռասիզմի մասին, որտեղ նա մտադիր է կիսվել իր այն մտավախությամբ, թե ինչպես է ընդունում ամերիկյան հասարակությունը իր երեխային, հայտնել է E! News-ը։
Որպես օրինակ, նա պատմել է վերջերս ինքնաթիռում իր հետ կատարված մի դեպքի մասին։ Նա թռչում էր առաջին կարգով իր մեկամյա դստեր՝ Նորթի հետ։