00:05 Փլվածք Թբիլիսի-Փոթի ճանապարհին. գործում է շրջանցիկ ճանապարհ՝ միայն մարդատարների համար | |
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 13-ին, ժամը 17.15-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 12-ին Թբիլիսի-Փոթի ավտոճանապարհի Սուրամի հատվածում տեղի է ունեցել փլվածք, ինչի հետեւանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ զոհեր եւ տուժածներ չկան: Այժմ գործում է շրջանցիկ Գոմի-Սաչխերե ավտոճանապարհը, որը նախատեսված է միայն մարդատար ավտոմեքենաների համար: | |
|
Всего комментариев: 0 | |