22:38 Օմո հովտի վայրի ցեղերը. ֆոտոշարք | |
Այս տպավորիչ լուսանկարների հեղինակը Քեն Հերմանն է: Քեն Հերմանը բնակվում է Կոպենհագենում: Նա համագործակցում է գովազդային տարբեր գործակալությունների, լրատվամիջոցների և անհատ պատվիրատուների հետ: Նա մասնագիտացած է գովազդային լուսանկարչության մեջ: Այս լուսանկարչի աշխատանքները զետեղվել են մի շարք հայտնի ամսագրերում և ցուցադրվել աշխարհի տարբեր երկրներում: Նա տարբեր ֆոտոնախագծերի շրջանակներում այցելել է աշխարհի ամենախուլ անկյունները և իր ֆոտոխցիկի միջոցով հավերժացրել վայրի ցեղերի ու գեղջուկների ապրելակերպի առանձնահատկություններն ու վառ մշակույթը: Հերթական անգամ քայլերը նրան բերեցին Աֆրիկա: Այս տաղանդավոր լուսանկարիչը բազում մղոններ է հաղթահարել այս ֆոտոնախագծի իրականացման համար: Ֆոտոխցիկը ձեռքին՝ նա հասել է Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն և անմիջապես գործի անցել: Որոշ ժամանակ անց նրա աշխատանքի պտուղները արդեն տեղադրվում էին տարբեր կայքերում: Լուսանկարների այս շարքում պատկերված մարդիկ բնակվում են Օմո հովտի տարածքում: Այս մարդկանց դեմքերին ասես դրոշմված լինի այն բոլոր դժվարությունների կնիքը, որոնց միջով նրանք ամեն օր ստիպված են լինում անցնել: Ֆոտոնախագծի ընթացքում նրանք լուսանկարչին պատմել են այն փորձությունների մասին, որոնք նրանք հաղթահարում են աֆրիկյան ջունգլիներում գոյատևելու համար: Դե ինչ, դիտեք այս ֆոտոշարքը, և Դուք նորովի կգնահատեք ժամանակակից կյանքի բոլոր հարմարությունները, որոնցից, ավաղ, բոլորը չէ, որ կարողանում են օգտվել: | |
|
Всего комментариев: 0 | |