Главная » 2014 » Июнь » 26 » Ճիշտ նստելը կարևոր է առողջության համար
21:16
Ճիշտ նստելը կարևոր է առողջության համար

26.06.2014

Սխալ նստելը կարող է շատ բացասաբար անդրադառնալ Ձեր ողնաշարի առողջության վրա:

Այս խնդիրն առավել առօրեական է այն մարդկանց համար, ովքեր նստած վիճակում են անցկացնում իրենց օրվա մեծ մասը: Իսկ մարդիկ, ովքեր աշխատում են նստած վիճակում` շատ-շատ են:

Առաջարկում ենք մի քանի խորհուրդ, որոնք կատարելով, օրվա վերջում Դուք չեք ունենա ցավ մեջքի շրջանում, և որոնք կկանխեն առավել լուրջ առողջական խնդիրների առաջացումը:

Նախ` հոգ տարեք հարմար կահույքի համար: Ձեր աթոռը կամ բազկաթոռը պետք է այնպիսի թիկնակ ունենա, որը ողնաշարի թեքվածքների համար հարմար կլինի և թույլ կտա մեջքը պահել բնական դիրքով: Այս տեսանկյունից կատարյալ են օրթոպեդիկ բազկաթոռները: Նստատեղը չպետք է լինի ոչ շատ կոշտ, ոչ էլ շատ փափուկ:

Նստած ժամանակ մեջքը պետք է հենել թիկնակին և ոչ մի դեպքում այն չկորացնել ու գլուխը չկախել: Ոտքերը պետք է լինեն հարմար դիրքում: Եթե ձեզ հարմար լինի, կարելի է ոտքերը դնել ավելի բարձր հենակի վրա:

Դրանից բացի, եթե դուք ստիպված եք երկար ժամանակ նստած մնալ, պետք է 10 րոպեն մեկ փոքր-ինչ փոխեք Ձեր դիրքը: Անհրաժեշտ է նաև հետևողականորեն` նվազագույնը ժամը մեկ անգամ, վեր կենալ աթոռից և քայլել, կամ որևէ վարժություն կատարել:

Просмотров: 373 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: