Главная » 2014 » Июль » 11 » Միհրան Ծառուկյանը` իր «գաղտնի» հարսանիքի մասին
22:02
Միհրան Ծառուկյանը` իր «գաղտնի» հարսանիքի մասին

Այսօր համացանցում տեղեկություն հայտնվեց, թե երգիչ Միհրան Ծառուկյանը Երևանից դուրս գաղտնի հարսանիք է կազմակերպել` ավելորդ բամբասանքներից խուսափելու համար:

 

 

Լուրի իսկությունը ESem.am-ը ճշտեց երգչից: «Չգիտեմ էլ նույնիսկ ինչ ասեմ: Ճիշտն ասած, հենց նոր ձեզնից եմ լսում այդ մասին»,-ասաց Միհրանը: Ըստ երգչի` եթե ամուսնանա, բոլորը կիմանան դրա մասին: «Երկրպագուներս էլ կհասկանան, որ դրանք սուտ լուրեր են, որովհետև գաղտնի հարսանիք անելու իմաստը չեմ հասկանում»,- ավելացրեց Միհրանը:

 

 

Երգչից հետաքրքրվեցինք նաև արդյոք ընտրյալ ունի, գուցե հարսանիքը սարերի հետևում չէ, դրա համար էլ նման լուրե՞ր են տարածվել: «Չէ, առաջիկայում նման բան չի սպասվում»,-ESem.am-ին հայտնեց Միհրանը և ավելացրեց, որ իր սիրտն այժմ  զբաղված չէ:

Просмотров: 534 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: