Главная » 2014 » Июнь » 17 » Լավրովը Բաքվին կառաջարկի սկսել «երաշխավորված պատերազմ» Ղարաբաղում
22:55
Լավրովը Բաքվին կառաջարկի սկսել «երաշխավորված պատերազմ» Ղարաբաղում
Լավրովը Բաքվին կառաջարկի սկսել «երաշխավորված պատերազմ» Ղարաբաղում

Lragir.am-ը գրել է.

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մոռանալով անցյալ տարվա օգոստոսին իրեն հասցված վիրավորանքը, կրկին մեկնում է Բաքու: Ադրբեջանում նրան առանձնապես չեն «խնայում» իր հայկական ծագման համար: Սակայն Լավրովից բացի ոչ ոք չի կարող լուրջ հարցեր լուծել՝ Պուտինի մյուս զինակիցները կամ համոզված իմպերիալիստ-եվրասիստներ են, կամ իրականության զգացումը կորցրած մարդիկ:

Լավրովը Բաքվում ստիպված է բարդ հարցեր լուծել: Նախեւառաջ, Ալիեւին համոզել, որպեսզի վերջինս չհամաձայնվի Թուրքմենստանից տրանս-կասպիական գազատարի կառուցմանը: Անցյալ շաբաթ Բաքու էր մեկնել Եվրահանձնաժողովի նախագահ Բարոզոն, ով Ալիեւի հետ քննարկել էր հենց Ռուսաստանը շրջանցող այդ նախագծի հարցը: Ալիեւի համաձայնության մասին տեղեկություններ չկան, իսկ դա նշանակում է, որ նա սպասում է Լավրովին, որպեսզի իմանա նրա գինը:

Լավրովը Բաքու է մեկնում Բելգրադից, ուր մեկնել էր Սերբիային համոզելու, որպեսզի չկանգնեցնի ռուսական Հարավային հոսք գազատարի կառուցումը: Սակայն Սերբիան չի համոզվել եւ հայտարարել է, որ մտադիր է անդամակցել Եվրամիությանը: Ռուսաստանն առայժմ չի կարողանում հասնել այդ գազատարի կառուցմանը, եւ նրան մնում է միայն տորպեդահարել այլ նախագծերը: 

 

Просмотров: 382 | Добавил: Garik | Рейтинг: 4.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: