Главная » 2014 » Июль » 12 » Ինչպե՞ս նիհարել 3 օրում
19:47
Ինչպե՞ս նիհարել 3 օրում
Ինչպե՞ս նիհարել 3 օրում

Կանայք սիրում են իրենց տանջել զանազան դիետաներով և ուզում են հնարավորիս արագ արդյունքի հասնել: Թե ինչպես կարելի է նիհարել 3 օրում, կներկայացնենք ստորև.

Օր առաջին

Առավոտյան անկողնուց դեռ վեր չկացած անհրաժեշտ է խմել ½ լիտր ջուր: Այն հարկավոր է հավաքված թունավոր նյութերը օրգանիզմից դուրս բերելու համար: Դրանից հետո անցեք նախաճաշ պատրաստելուն:

Նախաճաշի համար պատրաստեք ըմպելիք` բաղկացած

1 թեյի գդալ կակաոյից

1 թեյի գդալ մեղրից

200 մլ եփած կաթից:

Աշխատեք, որպեսզի մինչև կեսօր ընդունած չգազավորված ջրի ծավալը կազմի 1 լիտր:  

Ճաշին կարող եք պատրաստել եփած կամ խորոված անյուղ ձուկ (մոտ 200 գրամ): Որպես համեմունք կարող եք օգտագործել լիմոն և մի քիչ ձիթապտղի յուղ: Ձուկը կարող եք փոխարինել նույն քանակությամբ հավի, 150 գրամ տավարի կամ անյուղ խոզի մսով: Որպես գարնիր կարող եք պատրաստել 300 գրամ բանջարեղենային սուպ: Կարևոր է պահանջ է աղի բացակայությունը:

Ճաշից մի քանի ժամ հետո կարող եք ուտել անյուղ և ոչ քաղցր յոգուրտ`1 թեյի գդալ մեղրով: 16.00-ին կարող եք հյութ խմել` 1 քամած կիտրոնին ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և 250 մլ ջուր: Այս ըմպելիքը էներգիայի լավ աղբյուր է և նվազեցնում է ախորժակը:

Ընթրիքին պատրաստեք բանջարեղենային արգանակ:

1.5 լիտր ջուր

1 կգ սոխ

500 գրամ գազար

500 գրամ լոլիկ

քիմիոնի սերմ

Քնելուց առաջ կարող եք ուտել անյուղ և ոչ քաղցր յոգուրտ`1 թեյի գդալ մեղրով:
 

Օր երկրորդ

Մինչև կեսօր խմեք

1.5 լիտր ջուր

2 թուրինջից պատրաստած հյութ

0.5 լիտր բանջարեղենային արգանակ

Առաջին օրվա նախաճաշի համար պատրաստած ըմպելիքից:

16.00-ին յոգուրտ և առաջին օրը պատրաստած կիտրոնի ըմպելիք:  Դրանք ընդունեք երկու ժամ տարբերությամբ:

Ճաշին եփեք կամ ջեռոցում դրեք 200 գրամ անյուղ ձուկ: Որպես գարնիր կերեք բանջարեղենից պատրաստած արգանակ:

Քնից առաջ կերեք անյուղ և ոչ քաղցր յոգուրտ`1 թեյի գդալ մեղրով:
 

Օր երրորդ

Առավոտյան անկողնուց դեռ վեր չկացած անհրաժեշտ է խմել ½ լիտր ջուր:

Նախաճաշին կարող եք ուտել թուրինջ, 15 րոպե անց կաթից և կակաոյից ըմպելիք` պատրաստած առաջին օրվա բաղադրատոմսով:

Մինչև կեսօր խմեք 1 լիտր չգազավորված հանքային ջուր:

Մինչև ճաշը անյուղ կաթնաշոռը (մոտ 250 գրամ) խառնեք անյուղ ոչ քաղցր յոգուրտի ու 1 թեյի գդալ մեղրի հետ և կերեք:

15.00-ին կարող եք ուտել մեկ չորամիրգ:

17.00-19.00-ն անհրաժեշտ է խմել կիտրոնի հյութ` պատրաստած առաջին օրվա բաղադրատոմսով:

Ընթրիքին` միս կամ ձուկ` բանջարեղենային արգանակով` պատրաստած առաջին օրվա բաղադրատոմսով:

Քնից առաջ յոգուրտ` 1 թեյի գդալ մեղրով: 

Просмотров: 625 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: