Главная » 2014 » Июль » 11 » Ինչ կարող է պատմել քնելու դիրքը մարդու մասին
00:53
Ինչ կարող է պատմել քնելու դիրքը մարդու մասին
Ինչ կարող է պատմել քնելու դիրքը մարդու մասին
Գիտնականներն ապացուցել են, որ մարդու մարմնի դիրքը քնած ժամանակ կարող է շատ բան պատմել տվյալ մարդու բնավորության, ցանկությունների և ապրելակերպի մասին: Բացի այդ` հոգեբանները պնդում են, որ քնած մարդու մարմնի լեզուն երբեք չի խաբում:    
 
1.Մեջքի վրա քնելու սովորությունը խոսում է մարդու ինքնավստահության և հոգեբանական ներուժի մասին: Նման մարդիկ վստահ են իրենց զգում ցանկացած իրավիճակում և միշտ պատրաստ են նոր տեղեկատվության ընդունմանն ու ընկալմանը:  
 
2.«Նործնի դիրք», այս դիրքը նկարագրվում է հետևյալ կերպ. մարդը քնում է կողքի վրա, ոտքերը դեպի փորը ծալած և վերմակը գրկած: Այս դիրքըը խոսում է այն մասին, որ մարդը վախենում է ռեալ կյանքից և չի ցանկանում մասնակցել իր շուրջը կատարվող իրադարձություններին, առավելևս` ի վիճակի չէ կառավարել դրանք:  
 
3.Փորի վրա քնող մարդիկ փորձում են կառավարել սեփական կյանքն ու ինքնուրույն որոշումներ կայացնել: Բացի այդ` նման մարդիկ դժվարությամբ են քննադատություն ընդունում, քանի որ համարում են, որ իրենց որոշումները բացարձակ ճիշտ են:  
 
4.Կողքի վրա քնող մարդիկ, որպես կանոն, ունեն վերլուծական ուղեղ, հանգիստ են, հավասարակշռված և շատ հաճելի շփման մեջ: Նրանք բավականին հեշտ հարմարվում են ցանկացած իրավիճակի և հանգիստ են տանում կյանքի դժվարությունները:  
Просмотров: 494 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: