Главная » 2014 » Июнь » 17 » Գերմանացի նկարիչը «կործանել» է աշխարհի խոշոր մայրաքաղաքները. լուսանկարներ
22:57
Գերմանացի նկարիչը «կործանել» է աշխարհի խոշոր մայրաքաղաքները. լուսանկարներ
Գերմանացի նկարիչը «կործանել» է աշխարհի խոշոր մայրաքաղաքները. լուսանկարներ

Tert.am-ը գրում է.

Բեռլինցի նկարիչ Միխայել Զակը ներկայացրել է, թե ինչպիսին կլինեին համաշխարհային մայրաքաղաքները հորինված պատերազմի պայմաններում։ Նրա նկարներում Փարիզի Էյֆելյան աշտարակն այրվում է, Ազատության արձանը (ԱՄՆ) խորտակվում Գուձոն գետի ջրերում, իսկ սպառազինությունների մատակարար երկրների քանակը կտրուկ աճում է, և միջուկային զենքի տարածումը դառնում անխուսափելի, բացատրել է Զակն իր The End of Eternity նախագիծը, փոխանցում է buro247.ru-ն։

Արևելքի և Արևմուտքի միջև հարաբերությունների լարվածությունը կարող է հանգեցնել նոր սառը պատերազմի, իսկ եվրոպացի երիտասարդության շրջանում աճում է հիասթափությունը, բարկությունը և պոպուլիզմը, նշում է նկարիչը։

Հնարավո՞ր է արդյոք համաշխարհային հակամարտություն, որը կկործանի խոշորագույն քաղաքները։ Երրորդ համաշխարհային պատերազմի հարցը հուզում է բոլորին, և, դիտելով Միխայել Զակի աշխատանքները, խելացի մարդիկ կանեն ամենը՝ դրանից խուսափելու համար։

 

Просмотров: 491 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: