Главная » 2014 » Июнь » 16 » Ֆրանսիան վստահ հաղթանակ է տոնում (տեսանյութ)
01:22
Ֆրանսիան վստահ հաղթանակ է տոնում (տեսանյութ)
Ֆրանսիան վստահ հաղթանակ է տոնում (տեսանյութ)

 

 

 

Րոպեներ առաջ ավարտվեց ԱԱ-2014- E խմբի Ֆրանսիա-Հոնդուրաս հանդիպումը:

Ի սկզբանե ֆավորիտ համարվող ֆրանսիացիները վստահ հաղթանակ տարան հոնդուրասցիների նկատմամբ:

Հանդիպման սկզբնամասում ֆրանսիացիների խաղը չէր ստացվում և հաշիվը բացվեց միայն 1-ին խաղակեսի ավելացված ժամանակում՝ շնորհիվ այն բանի, որ Պալասիոսը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները, ինչին հաջորդեց մրցավարի՝ արդեն 2-րդ դեղին քարտը Պալասիոսին և նրա հեռացումը խաղադաշտից և, իհարկե, Կարիմ Բենզեմայի հստակորեն իրացրած 11 մետրանոց հարվածը:

10 հոգով մնացած հոնդուրասցիների նկատմամբ առավելությունը պահպանելը մեծ դժվարութոյւններ չառաջացրեց ֆրանսիացիների համար: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 48-րդ րոպեին, Բենզեման կարող էր դուբլի հեղինակ դառնալ, սակայն խփված գնդակը գրանցվեց Հոնդուրասի հավաքականի դարպասապահ Վալյադարեսի անվան դիմաց, քանի որ նրա հպումից հետո գնդակը շեղեց ուղղությունը:

Սակայն Բենզեման, այնուամենայնիվ, դարձավ դուբլի հեղինակ՝ 72-րդ րոպեին գնդակն ուղարկելով Վալյադարեսի պաշտպանած դարպասը վերջակետ դնելով այս հանդիպմանը:

Ֆրանսիա-Հոնդուրաս՝ 3:0: Այս արդյունքից հետո Ֆրանսիայի հավաքականը E խմբի առաջատարն է դառնում:

 
Просмотров: 315 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: