Ի՞նչը կարող է ստիպել տղամարդուն հրաժարվել սեքսից: Չզարմանաք, բայց տղամարդիկ միշտ չէ, որ սեքս են ուզում: Օրինակ` ավստրալացի տղամարդիկ ուզում են սեքսով զբաղվել ամսական երկու անգամ և ոչ ավելի:
Գիտնականները գրեթե մեկ տարի ուսումնասիրել են 300 տղամարդկանց և պարզել, որ նրանց 16 տոկոսը սեքսով զբաղվելու ցանկություն է ունենում ամիսը մեկ անգամ, 25 տոկոսը` երկու օրը մեկ անգամ, իսկ ահա 50 տոկոսը` ամեն օր:
Մանրամասն հարցումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ տղամարդիկ սեքսից հրաժարվում են միայն ընկճախտի և հոգնածության պատճառով: Կանայք սեքսի հանդեպ հետաքրքրությունը կորցնում են երեխայի ծննդաբերությունից հետո:
Այն տղամարդիկ, ովքեր հազվադեպ են սեքսով զբաղվում, ամաչում են դրանից, իսկ նրանց կանայք կարծում են, թե կորցրել են ամուսնու սերը: