00:13 Դերասանուհի Ռոզի Ավետիսովան ընտրյալ ունի | |
Ի՞նչ են խսում. դերասանուհի Ռոզի Ավետիսովան ընտրյալ ունի:Իրականում. դերասանուհին ESem.am-ի հետ զրույցում չթաքցրեց, որ ընկեր ունի: Նրա ընտրյալը 34-ամյա Կորյունն է: Նրանք ծանոթացել են աշխատանքի բերումով: «Երբ մենք ծանոթացանք, նա հաճախորդ էր ու այցելում էր այն ակումբ, որտեղ ես եմ աշխատում»,- ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ դրանից հետո սկսել են նաև միասին աշխատել: «Այն ժամանակ որպես մատուցողուհի էի աշխատում, հետո ինձ գրավեց բարմենի աշխատանքը, նա սկսեց ինձ սովորեցնել հմտությունները. Ընթացքում համ սովորում էի, համ սիրահարվում:)»,- ավելացրեց դերասանուհին, ով այժմ էլ շարունակում է աշխատել որպես բարմեն: Թեև զույգն այժմ էլ միասին է աշխատում, Ռոզիի փոխանցմամբ` աշխատանքը չի խանգարում անձնականին. Փորձում են հնարավորինս չխառնել այդ երկուսը: Դերասանուհու խոսքով` ինչ սկսել են շփվել, Կորյունի ցանկացած վերաբերմունք առանձին սիրո խոստովանություն է իր համար: «Նա այն տեսակը չէ, որ ավելորդ բառեր շռայլի, ռոմանտիկ բաներ անի. մեր ցանկացած շփում ինքնին սիրո խոստովանություն է»,-ասաց Ռոզին: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ | |
|
Всего комментариев: 0 | |