14:22 Դերասան Սեպուհ Ապիկյանի վիճակը կտրուկ վատացել է | |
Մայիսին վթարի ենթարկված դերասան Սեպուհ Ապիկյանի վիճակը կտրուկ վատացել է: Այս մասին դերասանը գրել էիր ֆեյսբուքյան էջում: «Իմ շատ սիրելի ընկերներ, բարեկամներ, ծանոթներ, երկրպագուներ (եթե այդպիսiք իհարկե կան) եւ բոլոր նրանք, ովքեր նամակներ են գրում Ֆեյսբուքում եւ կարծում են, թե ես իրենց չեմ պատասխանում: Սիրելիներս, պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ իմ վիճակը ամսի 9-ին կտրուկ վատացել է, եւ ես նորից շտապ տեղափոխվել եմ հիվանդանոց ծանր վիճակում եւ եւս մեկ անգամ բարդ վիրահատվել եմ: Կարելի է ասել՝ նորից վերածնվել եմ: Դեռ հիվանդանոցում եմ: Ես ձեր բոլորի նամակները տեսել եմ, հարգելիներս, սակայն դեռ ի վիճակի չեմ պատասխանել բոլորին անձնապես: Մի նեղացեք խնդրում եմ ինձանից: Ես ձեզ բոլորիդ շատ սիրում եմ: Աստված տա՝ ապաքինվեմ, խոստանում եմ բոլորին անձնապես պատասխանել»,-պարզաբանել է նա: Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ժամը 22:30-ի սահմանում Բագրեւանդ փողոցում Աֆինա հարսանյաց սրահի հարեւանությամբ դերասան Սեպուհ Ապիկյանը իր դստեր հետ միասին մոտոցիկլետով վթարի էր ենթարկվել: Ավելի ուշ դերասանի եղբայրը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ նա դուրս է գրվել հ իվանդանոցից։ | |
|
Всего комментариев: 0 | |