00:20 Դեպրեսիայի մեջ ընկնելու 10 միջոց | |
2. Չհամարձակվեք արտահայտել ձեր զգացմունքները՝ հատկապես չարությունը: Դա վատ է, որովհետև զայրանում են միայն վատ մարդիկ: 3. Միշտ արեք այն, ինչ պետք է անել (հատկապես ուրիշների հանդեպ): Ընդ որում, հնարավորինս գլոբալ բաներին է սա վերաբերում. ունենալ գումարային պարտքեր, հիփոթեք և այլն. չափազանց մանր բան է: Ավելի լավ է, երբ դուք հավերժ ու անմարելի պարտք ունեք ձեզ շրջապատող մարդկանց հանդեպ: 4. Մի յուրացրեք ձեր իսկ ձեռքբերումները, որովհետև դա մանրանալ է նշանակում: Քննադատեք ինքներդ ձեզ, դժգոհ ու չբավարարված եղեք ամենի հանդեպ, ինչ դուք եք անում: Եղեք պերֆեկցիոնիստ ու այնպիսի նշաձող սահմանեք ձեզ համար, որին երբեք չեք հասնի, իսկ այն ամենը, ինչին հասել եք, աղբարկղը նետեք, որովհետև դուք այդ ամենին արդեն հասել եք, ուստի ոչ մի զարմանալու, հպարտանալու բան էլ չկա, առավել ևս, որ այդ ձեռքբերումները կարելի էր ավելի լավ էլ իրագործել: Կատարելությունը սահմաններ չունի, ուստի երբեք դրան չես հասնի, բայց պետք է անել ամենը՝ դրան հասնելու համար, և դրա համար էլ պետք է հնարավորինս շատ ուժ վատնել դրա վրա՝ առանց խնայելու քեզ: 5. Ավելի հաճախ ձեզ մեղավոր զգացեք. չէ՞ որ դուք միշտ էլ կարող եք ակամա ինչ-որ մեկին վնաս պատճառել: Առանց դիտավորության, իհարկե, բայց կարող եք: Այսօր մերժել եք ձեր ընկերոջը: Նա միշտ ձեզ խնդրում էր գիշերները իրեն դիմավորել օդանավակայանում, ու դուք երբեք չէիք մերժում, իսկ այսօր դուք նրան մերժեցիք, որովհետև 40 աստիճան տաքությունով պառկած եք, իսկ նա նեղացավ: Իսկ ինչո՞ւ: Իհարկե ձեր պատճառով, ու հիմա պետք է հնարավորինս շատ ներողություն խնդրել: Չէ՞ որ դուք մեղավոր եք, անգամ եթե ամեն ինչը փորձում եք ճիշտ անել: 6. Երբեք դիրքորոշում մի արտահայտեք, ու առհասարակ, պետք է չէ սեփական դիրքորոշում ունենալ: 7. Պարբերաբար մտահոգվեք այն հարցով, թե ինչպես են գնահատում ձեզ մարդիկ, ու արեք ամենը, որ նրանք ձեզանով հպարտանան, իսկ դուք արեք ամենը՝ նրանց ակնկալիքներին համապատասխանելու համար: 8. Հնարավորինս շատ պատասխանատվություն վերցրեք ձեզ վրա: Պատասխանատվություն կրեք աշխատանքի տեղը բոլոր պրոյեկտների համար, հարևանուհու ինքնազգացության համար, ձեր երեխայի շրջապատի համար, ձեր պապիկի դեղ չխմելու համար, ձեր տնօրենի տրամադրության համար և այլն: Իսկ եթե այսքանն էլ հերիք չէ, տառապեք ու անքնության մեջ ընկեք՝ Աֆրիկայի սովյալ երեխաների դարդերից: 9. Չհամարձակվեք պաշտպանել ձեզ ու ձեր շահերը: Միայն այն դեպքերում արեք դա, եթե հետո դա կնպաստի, որ դուք ձեզ մեղավոր զգաք: Բայց եթե ձեզ տրանսպորտում վիրավորում է անտաշ մեկը, չհամարձակվեք պաշտպանվել. չէ՞ որ մարդը կարող է ուղղակի լարված լինել ու այդ կերպ դուրս թողնել ներսի նեգատիվը: 10. Եվ վերջապես, ամենակարևորը. մի մոռացեք, որ ամեն ինչ կարող է պատահել: Աշխարհը լի է վտանգներով, իսկ մարդիկ լցված են կասկածամտությամբ ձեր հանդեպ, և այդ դուք է, որ պետք է վաստակեք նրանց սերն ու բարյացակամությունը: Ամենուրեք մանյակներ ու գողեր են, աշխարհն անկանխատեսելի է և ոչ մի լավ բանով դա չի կարող ավարտվել: Դրա համար ամեն ինչը մանրազնին պլանավորեք, վերահսկեք ու կազմակերպեք: Ապագային նայելիս միշտ պատրաստեք ձեզ ամենավատին և հաստատ չեք սխալվի: Քիչ ծիծաղել, որովհետև լացել կա… իսկ ավելի լավ է՝ ընդհանրապես մի ծիծաղեք: | |
|
Всего комментариев: 0 | |