Главная » 2014 » Июнь » 23 » Դեդ Հասանի ժառանգությունը շարունակում է գողականների կյանք խլել. լուսանկարներ
00:14
Դեդ Հասանի ժառանգությունը շարունակում է գողականների կյանք խլել. լուսանկարներ
Դեդ Հասանի ժառանգությունը շարունակում է գողականների կյանք խլել. լուսանկարներ

Armlur.am-ը գրել է.

Քրեական աշխարհի ներկայացուցիչները մի քանի շարժառիթներ են ներկայացրել վերջերս սպանված «օրենքով գող» Ալեքսանդր Տիմոշենկոյի` Տիմոխի մահվան դեպքի մասով: Սլավոնացի հանցագործները գործընկերներին հայտնել են, թե հանցագործությունը վրեժի արդյունք էր: Նրանց խոսքերով` 2009 թվականին մեկ այլ «օերնքով գող» Անդրեյ Գոլուբի (Սկիֆ) գնդակահարության հետևանքն էր Տիմոխի մահը: Օպերատիվ խումբը ենթադրում է, որ միակ վարկածը հարձակման նման տարբերակի առկայությունն է: Օրերս «օրենքով գողեր» Յուրի Պիչուգինը (Պիչուգա) և Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես) մի քանի այլ գողերի միջոցով պարզել են, թե ինչու է սպանվել Ալեքսանդր Տիմոշենկոն: Նրանց վարկածի համաձայն` Տիմոխից վրեժ են լուծել 2009 թվականին տեղի ունեցած կրակոցի պատճառով, ինչի արդյունքում սպանվել էր Անդրեյ Գոլուբը` Սկիֆ մականվամբ: Դրա հետ միասին Պիչուգան և Վոսկրեսը դադարում են պարզել, թե արդյոք նրանք անձամբ մասնակցություն ունեցե՞լ են Տիմոշենկոյի սպանությանը, թե՞ «դատավճիռը» կայացվել է ուրիշ «գողերի» միջոցով: Հարկ ենք համարում նշել, որ վերջին ժամանակներում Պիչուգինն ու Խրիստոֆորովը, ովքեր ժամանակին մտնում էին Դեդ Հասանի կլանի մեջ (Ասլան Ուսոյան` սպանվել է 2013 թ. հունվարին), հեղափոխել են քրեական աշխարհի չեղած ակտիվությունը: Այսպես, նրանք եղել են «սխոդկաների» այն դրդապատճառներից, որոնց «գծերից գցել» են սլավոնական «գողերի արտադրամասի» երկու լեգենդները` «օրենքով գողեր» Ալեքսանդր Սևերովը (Սաշա Սևեր) և Ալեքսանդր Օկունևը (Սաշա Օգոնյոկ): mzk.ru գործակալության աղբյուրների խոսքերով` Պիչուգինի և Վոսկրեսի գործողությունները բացասական չեն ընդունվել սլավոնական ամենատիտղոսավոր «գողերի»` Պետրիկի, Միշա Լուժենսկու և Տյուրիկի կողմից: Նրանք Պիչուգինի և Խրիստոֆորովի գործողություններում ոչ մի դեմ արտահայտություն չեն արել: 
 

Вор в законе Тимоха

Օպերատիվ խմբի ներկայացուցիչները հայտարարել են, թե Տիմոխի առաջ քաշած նման տարբերակը հավանական է, և մյուս տեսակետների հետ միասին այն դիտարկվում է քննության կողմից: Անդրեյ Գոլուբևը թագադրվել էր 2000 թվականին` Վլադիմիր Սավոսկինի (Սավոսկա), Վիտալի Իզգիլով (Զվեր) և Վլադիմիր Բիրյուկովի (Բիրյուկ) կողմից: Վերջինս այդ ժամանակաշրջանում հանդիսանում էր Բելոռուսի քրեական աշխարհի լիդերներից մեկը և այդպիսին մնաց մինչև 2009 թվականի փետրվարը, երբ մահացավ տարօրինակ հանգամանքներում Սմոլենսկում (անմիջապես այն բանից հետո, երբ ազատ արձակվեց СИЗО-ից): Այդ ժամանակաշրջանում բելոռուսցի հանցագործները, ինչպես նաև ԱՊՀ-ի գրեթե ողջ քրեական հեղինակությունը, բաժանվել էին երկու հակամարտող ուժերի միջև` նրանք, ովքեր կողմ էին Դեդ Հասանին, և նրանք, ովքեր աջակցում էին «օրենքով գողեր» Տարիել Օնիանիին (Տարո) և Մերաբ Ջանգվելաձեին (Մերաբ Սուխումսկի): Վերջիններիս կողմում էին հեղինակավոր բելոռուսցի «գողեր» Ալեքսանդր Տիմոշենկոն և Դմիտրի Գալեևը (Գալեյ): 

Просмотров: 448 | Добавил: Garik | Рейтинг: 3.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: