Главная » 2014 » Июнь » 27 » Կանացի գեղեցկության իդեալը աշխարհի 20 երկրներում (Photo)
21:53
Կանացի գեղեցկության իդեալը աշխարհի 20 երկրներում (Photo)

Էսթեր Հոնիգը լրագրող է, ով բնակվում է Կանզաս Սիթիում: Նա իր լուսանկարն ուղարկել է աշխարհի տարբեր երկրներում բնակվող Photoshop-ի ավելի քան 40 մասնագետների: Նա նրանց բոլորին դիմել է հետևյալ խնդրանքով. «Գեղեցկացրեք ինձ»: Իրականում նա ոչ թե գեղեցկանալ էր ուզում, այլ լոկ ձգտում էր պարզել, թե գեղեցկության ստանդարտները որքանով էին տարբերվում տարբեր երկրներում: «Նախքան և հետո» կոչվող այս ֆոտոնախագծի գաղափարը ծագեց Հոնիգի մտքում այն ժամանակ, երբ նա սոցիալական մեդիայի մենեջեր էր աշխատում: Նրա ղեկավարը նրան հայտնեց մի միջազգային կայքի մասին, որտեղ ցանկացած ոք կարող է ֆրիլանսեր (ազատ գրաֆիկով աշխատող) վարձել այս կամ այն առաջադրանքը կատարելու համար: Կայքն ուսումնասիրելիս Հոնիգը հասկացավ, որ իրենց ծառայություններն առաջարկող օգտատերերի շարքում շատ էին Photoshop-ի մասնագետները: Նա անմիջապես գլխի ընկավ, որ Photoshop-ի մասնագետներից յուրաքանչյուրի գեղագիտական նախընտրությունները ձևավորվել էին՝ հիմնվելով գեղեցիկի մասին այն պատկերացումներից, որոնք արմատավորված էին տվյալ մշակույթում: Ավելի քան 25 երկրի ֆրիլանսերների հետ համագործակցելով՝ Հոնիգն ակնկալում էր, որ տարբեր երկրների ֆրիլանսերների աշխատանքի արդյունքները տարբերվելու էին, սակայն նա, այնուամենայնիվ, անակնկալի եկավ՝ տեսնելով, թե որքան կտրուկ էին որոշ լուսանկարներ փոփոխված: Հարցազրույցներից մեկի ժամանակ Հոնիգն ասել է. «Առաջին անգամ տեսնելով աշխատանքներից մի քանիսը՝ ես պարզապես փշաքաղվեցի: Կային և այնպիսի նկարներ, որոնք հիացրին ինձ, քանի որ դրանք շատ ավելի խորիմաստ էին, քան ես ակնկալում էի: Վստահաբար կարելի է խնդել, որ այն լուսանկարները, որ Հոնիգը մինչ այժմ հավաքել է, հետաքրքիր են նաև ֆոտոշարքից դուրս՝ իբրև առանձին լուսանկար: Դրանցից յուրաքանչյուրում արտացոլվում են տվյալ երկրում ընդունված գեղեցկության ստանդարտները: Այնուամենայնիվ, նախագիծը շատ ավելի ուշագրավ է դառնում, երբ լուսանկարները դիտվում են մեկ ընդհանրական ֆոտոշարքում: Հոնիգը նշել է. «Ես այս նախագծից սովորեցի, որ Photoshop-ը կարող է մեզ թույլ տալ համապատասխանել գեղեցկության անհասանելի ստանդարտներին, սակայն երբ մենք այդ ստանդարտները համեմատում ենք գլոբալ համատեքստում, կատարյալին հասնելն անիրականանալի պատրանք է դառնում: Ստորև ներկայացված են այն լուսանկարները, որոնք Հոնիգը մինչ այժմ հավաքել է Photoshop-ի տարբեր մասնագետներից: Որոշ երկրներ մեկից ավելի լուսանկարներ են տրամադրել Հոնիգին: Հոնիգի նախագիծը մինչ այժմ էլ շարունակվում է:

Օրիգինալը

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №1.

Ավստրալիա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №2.

Արգենտինա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №3.

Բանգլադեշ

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №4.

 Բուլղարիա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №5.

Մեծ Բրիտանիա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №6.

Վիետնամ

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №7.

 Գերմանիա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №8.

ՀունաստանКак отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №9.

Իսրայել

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №10.

Հնդկաստան

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №11.

Ինդոնեզիա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №12.

Իտալիա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №13.

Քենիա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №14.

Մարոկկո

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №15.

Պակիստան

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №16.

Սերբիա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №17.

ԱՄՆ

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №18.

Ուկրաինա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №19.

Ֆիլիպիններ

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №20.

Չիլի

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №21.

Շրի-Լանկա

Как отличаются стандарты женской красоты в разных странах . Изображение №22.

Просмотров: 596 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: