Главная » 2014 » Июнь » 22 » Խոսքեր, որոնք տղաները երբեք չպետք է ասեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին
23:20
Խոսքեր, որոնք տղաները երբեք չպետք է ասեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին
Խոսքեր, որոնք տղաները երբեք չպետք է ասեն գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին

Գրեթե բոլոր տղամարդիկ համոզված են, որ գիտեն կնոջը գրավելու բոլոր հնարքները: Սակայն քչերին են հայտնի այն արտահայտություններն ու մտքերը, որոնք երբեք չպետք է ասվեն կնոջ հետ զրույցի ընթացքում: 

1. Երբեք վատ չարտահայտվես աղջկա տղա ընկերների մասին: Նման վարքագիծը, առավել ևս, երբ դուք անգամ չեք էլ ճանաչում տվյալ մարդուն, աղջկա մոտ առաջացնում է այն տպավորությունը, որ դուք վախենում եք մրցակցությունից կամ պատրաստ չեք պայքարել ձեր հարաբերությունների համար:

2. «Կզանգեմ շաբաթ օրը». Երբեք չասեք նման բան, սա կստիպի մտածել, որ դուք կանխատեսելի եք: Հարաբերությունների մեջ անկանխատեսելիությունը կարևոր է դրանց ընթացքի ու զարգացման համար:

3. «Քանի՞ ընկեր ես ունեցել». Մի՞թե իրականում դուք ցանկանում եք իմանալ դա: Եթե այս հարցը հնչեցրեցիք մի քանի հանդիպումից հետո, դուք նրան կթվաք անինքնավստահ մարդ ու թերահավատ’ ինքներդ ձեր նկատմամբ:

4. «Զանգահարել եմ, ինչո՞ւ հետ չես զանգել». Այս արտահայտությունը վկայում է, որ դուք խանդում եք: Սա նույնպես կարող է դիտարկվել որպես անինքնավստահության նշան:

5. «Ես քեզ դո՞ւր եմ գալիս». Երբեք չասեք այս բառերը: Սա կհաստատի այն, որ դուք ունես հսկայական բարդույթներ: Եթե աղջիկը չհավաներ, նա երբևէ չէր հանդիպի ձեզ հետ:

6. «Ի՞նչ անենք այսօր». Նկատի ունեցեք, որ կանայք նախընտրում են այն տղամարդկանց, ովքեր կարողանում են ինքնուրույն ծրագրեր մշակել ու իրականացնել դրանք:

 
 
Просмотров: 733 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: