Главная » 2014 » Июнь » 20 » Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համար
12:10
Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համար
Աստղագուշակ՝ հունիսի 20-ի համար

Խոյ: Այսօր չեք ծուլանա և արդյունավետ կաշխատեք: Նշանակալի ձեռքբերումներ կունենաք և շատերի նախանձը կշարժեք: Գերլարվածությունը կարող է վատ ազդել ինքնազգացողության վրա: Գլխացավեր կունենաք, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդություններն իրենց մասին զգացնել կտան: Այսօր խուսափեք ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց:

 Հարմար օր է ընտանեկան հարցերը պարզաբանելու, ազգականների հետ շփվելու համար: Սիրահարված Խոյերը ևս մեկ անգամ կհամոզվեն ,որ իրենց զգացմունքները փոխադարձ են:

 Ցուլ: Ժամանակն է զբաղվել ձեզ հոգեհարազատ և հետաքրքիր այն գործերով, որոնք ժամանակին չափազանց բարդ են թվացել: Այսօր հաջողությունն ամենուր կուղեկցի ձեզ, կգտնվեն մարդիկ, ովքեր ճիշտ խորհուրդներ կտան և կսատարեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է որոշակի գումարային շահույթ: Հաջող գնումներ կկատարեք:

 Հարմար օր է փոքրիկ ուղևորությունների, միջավայրի փոփոխման, միջոցառումների մասնակցելու համար: Այսօր ուշադրության կենտրոնում կլինեք, ձեր պահվածքը փոքր-ինչ անսովոր կթվա:

 Երկվորյակ: Շատ ջանքեր կպահանջվեն սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Ծրագրերը հետաձգել չարժե: Կարգապահությունը, գործին լուրջ մոտեցումը՝ կօգնեն խուսափել վրիպումներից: Մեծ ուշադրություն կպահանջվի նշանի այն ներկայացուցիչներից, ովքեր զբաղված են ֆինանսական փաստաթղթեր կազմելով: Ստիպված կլինեք շփվել ազդեցիկ մարդկանց հետ, որոնց մոտեցումները ձեզ համար ընդունելի չեն:

 Նպատակահարմար օր է ճանաչողական Էքսկուրսիաների համար: Ինքներդ ձեր հանդեպ խստապահանջ եք, հնարավոր ամեն բան անում եք նպատակին հասնելու համար:Շփումներում առավել զգույշ եղեք , ոմանք կարող են շահագործել ձեր դրական կողմերը:

 Խեցգետին: Հետաքրքիր օր է սպասվում: Ուրախանալու շատ առիթներ կունենաք: Լավ լուրեր կստանաք նրանցից, ում հանդեպ անտարբեր չեք: Գործնական բանակցությունները հաջող կանցնեն, նշանի շատ ներկայացուցիչներ համագործակցության հետաքրքիր առաջարկներ կստանան:

 Մտերիմների հետ վիճաբանություններ չեն ծագի: Հրաշալի օր է ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու, ուղևորությունների մեկնելու, քաղաքից դուրս հանգիստ կազմակերպելու համար: Հնարավոր են անակնկալ հանդիպումներ, ցանկությն դեպքում՝ կկարողանաք վերականգնել ընդհատված հարաբերությունները:

 Առյուծ: Փորձեք ձեր ուժերը ճիշտ գնահատել և խուսափել գերլարվածությունից: Հնարավորության դեպքում՝ հետաձգեք բոլոր գործերը և օրը նվիրեք հանգստին: Աշխատավայրում հնարավոր են անախորժություններ,վիճաբանություններ կունենաք նրանց հետ, ում հետ միշտ հաշտ եք եղել: Գնումներն անհաջող կլինեն,կնքած գործարքները՝ ոչ շահեկան:

 Միայնության մեջ անցկացրած ժամանակը օգտակար կլինի: Տնային գործերը չեն ձանձրացնի: Փորձեք դրսևորել ձեր խոհարարական հմտությունները և որևէ համեղ բան պատրաստել:

 Կույս:  Օրը բարեհաջող է թե՛ անձնական և թե՛ գործնական բնույթի կարևոր հանդիպումների համար:Կվայելեք շատերի համակրանքը , հրաշալի տպավորություն կթողնեք անգամ նրանց վրա, ովքեր ժամանակին թերագնահատել են ձեզ:  Հրաշալի օր է մասնագիտական համարձակ քայլերի,ինչպես նաև նոր աշխատանքի անցնելու համար:

 Ուղևորություններից մեծ բավականություն կստանաք: Կարող եք հաջող գնումներ կատարել, հանդիպել հետաքրքիր մարդկանց: Փոքրիկների հետ շփումը տրամադրություն կբարձրացնի, դրական լիցքեր կհաղորդի: Հնարավոր է նոր սիրային հարաբերություն սկսեք:

 Կշեռք:  Օրը լավ կդասավորվի, եթե խելամիտ գործեք: Ռիսկի մի դիմեք,  եթե դրա անհրաժեշտությունը չկա: Հաջողությունը հեշտ չի տրվում , հետևաբար ՝զինվեք համբերությամբ: Հնարավոր են գումարային չնչին կորուստներ: Խոշոր գնումները ցանկալի է հետաձգել, այսօր ընտրության հարցում ճիշտ չեք կողմնորոշվի:

 Շրջապատեք ձեզ հաճելի մարդկանցով, նրանց հետ շփումը տրամադրություն կբարձրացնի: Այսօր հետաքրքիր մտահաղացումներ կծնվեն, կընձեռնվեն նոր հնարավորություններ: Մի՛ շտապեք վստահել անծանոթ մարդկանց, վերջիններիս մտադրությունները միշտ չէ, որ ազնիվ են:

 Կարիճ: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չէ: Փորձեք ավարտին հասցնել ամսվա ընթացքում կուտակված գործերը, ամփոփել ստացված արդյունքները:Բարեհաջող օր է ղեկավարության հետ շփվելու, որոշ մասնագիտական հարցեր քննարկելու համար:  Նշանի այն ներկայացուցիչները, ովքեր աշխատանքի անցնելու որոշում կկայացնեն, կարող են շատ հետաքրքիր առաջարկներ ստանալ:

 Ընտանեկան խնդիրները շատ ժամանակ կխլեն, մտերիմները ձեր ուշադրության կարիքն ունեն: Փորձեք անկեղծ զրուցել և հասկանալ նրանց: Երեկոյան կարևոր տեղեկություններ կստանաք:

 Աղեղնավոր: Կհաջողվի իրականացնել այն, ինչ ծրագրել էիք, սակայն, ոչ միանգամից: Հաջողությանի հասնելու համար երբեմն անհրաժեշտ է կիրառել այնպիսի մեթոդների, որոնց նախկինում երբեք չեք դիմել: Ձեզ դուր են գալիս ամեն տեսակ փորձարկումները և օրվա պարգևած սուր զգացողությունները: Հեշտությամբ եք ռիսկի դիմում: Եթե անգամ սխալվում եք, ապա չեք հուսահատվում,ընդհակառակը՝ նորանոր քայլեր եք ձեռնարկում, ցանկալի արդունք ստանալու համար: Համոզված եք, որ ձեր հաստատակամությունն անպայման կգնահատվի:

 Հավանական են  նոր, հետաքրքիր հանդիպումներ, իսկ նախաձեռնող լինելու դեպքում, հնարավոր է ռոմանտիկ հարաբերության սկիզբ դրվի:Ընտանիքում հարաբերությունները ներդաշնակ են, վեճեր չեն ծագի:

 

 

Просмотров: 471 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: