Главная » 2014 » Июнь » 18 » Աստղագուշակ հունիսի 19-ի համար
23:31
Աստղագուշակ հունիսի 19-ի համար

urlԽոյ. Լարված, սակայն ոչ անհույս օր է: Դուք ստիպված կլինեք ոչ պարզ որոշումներ կայացնել, զբաղվել բարդ հարցերով, լուծել ուրիշների խնդիրները: Ձեր գաղափարները շրջապատին կասկածելի են թվում, և եթե դուք անգամ ստանում եք էլ աջակցություն, ապա’ ոչ ձեռնտու պայմաններով:Կարևորը օրվա անհաջողությունների վրա չկենտրոնանալն է’ ձեր ոչ մի թույլ տված սխալ ճակատագրական չի լինի: Հաջողվում է հարթել անձնական խնդիրները, նշանի որոշ ներկայացուցիչներ կորոշեն շրջադարձորեն փոխել կյանքը և անգամ’ առաջին վճռական քայլերն անել նոր ուղղությամբ:
Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ գաղափարների իրականացման հարցում: Աշխարհիկ միջոցառումների այցելելիս դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:
Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:
Երկվորյակներ. Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ` անսահման համբերատար եք, սակավածանոթ մարդկանց հետ` նույնքան անսահման բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:
Հնարավոր են ամենառոմանտիկ բնույթի անսպասելի բաներ: Դուք ի վիճակի եք լիովին կորցնել գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին սպասում են անձնական կյանքում շրջադարձային փոփոխություններ:
Խեցգետին. Անսովոր օր է, լի` հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:
Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:
Առյուծ. Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար` նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների, և թե` ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել:
Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:
Կույս. Սա այն օրերից է, երբ ձեր տաղանդը և հակումները դրսևորվում են առանձնակի վառ, և շատերին ձեր հաջողությունները կզարմացնեն: Բարենպաստ օր է նոր աշխատանք ունենալու, գործնական շրջապատը փոխելու համար: Հաճելի ու բեղմնավոր կլինեն հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումները: Սակայն դուք հակված եք չարաշահել ձեր հմայքը, ինչը կարող է տհաճությունների պատճառ դառնալ:Զգույշ եղեք, խուսափեք արկածախնդրություններին, կասկածելի ձեռնարկումներին մասնակցելուց: Նախազգացման հուշումները միշտ չէ, որ ճիշտ են, ավելի լավ է առաջնորդվել տրամաբանությամբ և սթափ մտքով:
Կշեռք. Ծանր, սակայն բեղմնավոր աշխատանքի օր է: Պատասխանատվության բեռն ընկած է ձեր ուսերին, և չկա մեկը, ում հետ դուք կարողանաք կիսել այն: Բայց դժվարությունները ձեզ չպետք է վախեցնեն, դրանց հաղթահարումը ձեզ շատ բան կսովորեցնի, իսկ աշխատանքի արդյունքները ինքներդ ձեզանով հպարտանալու լուրջ հիմքեր կստեղծեն: Ֆինանսական վիճակը կարող կտրուկ բարելավվել:Ձեզ կհաջողվի վերականգնել ինչ-որ խզված հարաբերություններ, վերադարձնել մարդու, ով ձեզ լքել է սեփական մոլորության պատճառով: Թույլ մի տվեք մանր կենցաղային թյուրիմածություններին փչացնել ձեր տրամադրությունը:

Կարիճ. Բոլոր առումներով բարենպաստ և բեղմնավոր օր է: Դուք հեշտությամբ հարթում եք բարդ խնդիրները, հաջողության հասնում այնպիսի գործերում, որոնք շատ ավելի փորձված ու ազդեցիկ մարդկանց ուժերից վեր են: Ձեր անձնական հմայքը անխափան գործիք է դառնում, այն կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով: Այսօր կարելի է կարևոր որոշումներ կայացնել, կառուցել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ‘ անձնական բնույթի պլաններ: Նշանի որոշ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի անսպասելի ու շատ հաճելի առաջարկով, որը կարելի ընդունել առանց երկմտելու:
Աղեղնավոր. Այսօր ձեր արարքները ոչ մի կերպ տրամաբանական բացատրության չեք ենթարկվում, այդ իսկ պատճառով էլ մրցակիցներին ու անբարյացկամներին դնում են փակուղու առջև: Իսկ այս ամենը բխում է այն բանից, որ դուք առաջնորդվում եք սեփական նախազգացմամբ, որը ձեզ անշեղորեն դեպի նպատակ է տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես հնարում եք ինչ-որ նոր` սովորականի շրջանակներից դուրս եկող բան:
Դուք կստանաք նոր տեղեկություններ, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով այն ձեզ շատ օգտակար կլինի: Շահեկան կլինեն այսօր կնքված գործարքները:
Այծեղջյուր. Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն են պահանջում, այդ իսկ պատճառով չարժե ռիսկի տակ դնել անգամ աննշան գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծելը միանգամից չի հաջողվի:
Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատված է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ` ծանր ֆիզիկական աշխատանք անել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից, առավել ևս, որ դա արվում է ի սրտե:
Ջրհոս. Հաջողվում է լուծել բազմաթիվ մանր խնդիրներ, որոնց քանակը երկար ժամանան ձեզ վախեցնում էր: Կարելի է և մոտենալ ավելի խոշոր գործի, սակայն միայն դեպքում, եթե դուք վստահելի դաշնակիցներ ունեք: Միայնակ ավելի լավ է ոչ մի բան չձեռնարկել: Եթե դուք ստիպված եք ինքնուրույն գործել, ապա զբաղվեք առավել հեշտ գործով:Անձնական հարաբերությունների ոլորտում շատ ուժեղ է դրական միտումների ազդեցությունը’ կարող է իրականությու դառնալ նշանի ներկայացուցիչների վաղեմի երազանքը: Մի վախեցեք խոստովանել ձեր զգացմունքները’ դուք ծիծաղելի չեք լինի:
Ձկներ. Օրը բավական բարդ է, սակայն բոլորովին ոչ` անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, և դրանք բոլորն էլ հնարավոր է լինում հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:
Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին` դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար:

Просмотров: 809 | Добавил: Garik | Рейтинг: 3.5/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: