Главная » 2014 » Июнь » 16 » Աշխարհի 10 ամենամեծ գրադարանները
02:09
Աշխարհի 10 ամենամեծ գրադարանները

131126191411-strahov-abbey-library-horizontal-large-gallery

Աշխարհում կան հազարների հասնող գրադարաններ, որոնք տեղակայված են աշխարհի բոլոր երկրներում: Այն յուրաքանչյուր երկրի ամենաարժեքավոր գանձերից մեկն է, եթե ոչ՝ ամենաարժեքավորը: Յուրաքանչյուր երկիր մեծ ուշադրություն է դարձնում թե՛ ազգային գրադարանին, եւ թե՛ հարակից շրջանների:INTERFACT.am-ը ներկայացնում է այն երկրների ազգային գրադարանները, որոնք համաշխարհային հռչակ ունեն:

1. Կոնգրեսի գրադարան

1

Կոնգրեսի գրադարանը գտնվում է ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգում: Այն համարվում է աշխարհի ամենամեծ գրադարանը: Գրադարանում կա ավելի քան 150 միլիոն նմուշ ՝ ձեռագիր եւ տպագիր, որոնցից 30 միլիոնը կազմում են գրքերը աշխարհի տարբեր լեզուներով, այդ թվում՝ հայերենով: Գրադարանը տարեկան ընդունում է ավելի քան 1.75 միլիոն այցելու աշխարհի տարբեր երկրներից: Գրադարանի ընդհանուր եկամուտը հատում է 647 միլիոն դոլարի սահմանը: Գրադարանը կառուցվել է 1800 թվականին եւ իր հագեցվածությամբ եւ դիզայնով, մինչ օրս չունի ոչ մի մրցակից:

2. Բրիտանիայի ազգային գրադարան

The British Library Reading Room inside the British Museum, Bloomsbury, before the move of the British Library to its current location at St.Pancras.Բրիտանիայի ազգային գրադարանը Լոնդոնի հնագույն կառույցներից մեկն է: Գրադարանն այսօր համալրված է ավելի քան 150 միլիոն նյութերով, դրանցից 16 միլիոնը գրքեր են համաշխարհային գրականությունից: Այցելուների թվով Բրիտանիայի ազգային գրադարանը չի զիջում առաջատարին, այստեղ եւս այցելում են 1.75 միլիոնից ավելի մարդիկ աշխարհի տարբեր երկրներից: Տարեկան եկամուտը գերազանցում է 140 միլիոն ֆունտ ստերլինգը: Գրադարանը կառուցվել է 1753 թվականին եւ մինչ օրս մնում է Եվրոպայի գրականության սիրտը:

3. Նյու Յորքի գրադարան

cn_image.size.new-york-public-library

Նյու Յորքի հանրային գրադարանը կառուցվել է 1895թ-ին: Այսօր գրադարանում պահպանվում է ավելի քան 53 միլիոն նմուշ, որոնցից 11 միլիոնը գրքեր են: Տարեկան այցելուների քանակը գերազանցում է 18 միլիոնը: Գրադարանի տարեկան եկամուտը կազմում է 250 միլիոն դոլար:

4. Ռուսաստանի պետական գրադարան

teechconsult-library-russian-state-library-moscow-952x392

Ռուսաստանի պետական գրադարանը կառուցվել է 1862 թվականին, Մոսկվայում: Այն այսօր համալրված է ավելի քան 43 միլիոն նմուշներով, որոնցից 17 միլիոնը գրքեր են, 13 միլիոնը՝ ամսագրեր, 350 հազարը՝ ձայնագրություններ, 150 հազարից ավելի քարտեզներ եւ այլն: Նմուշները բաղկացած են ավելի քան 240 լեզուներից: Տարեկան գրադարան այցելում են 1.17 միլիոն այցելու, որոնցից ստացած շահույթը կազմում է 1 միլիոն 640 հազար ռուսական ռուբլի:

5. Ռուսաստանի ազգային գրադարան

New_building_of_the_National_Library_of_Russia

Ռուսաստանի ազգային գրադարանը գտնվում է Մոսկվայում: Այն կառուցվել է 1795 թվականին: Այսօր գրադարանը համալրված է ավելի քան 36 միլիոն նմուշներով, որոնցից միայն 15 միլիոնն են գրքերը: Տարեկան այցելությունը 1 միլիոն է, իսկ գրադարանի տարեկան եկամուտը կազմում է 23.400.000 ամերիկյան դոլար:

6. Դիետի ազգային գրադարան

2787731

 

Դիետի ազգային գրադարանը գտնվում է Ճապոնիայում: Այն կառուցվել է 1948 թվականին եւ համարվել է փոքր «Ամերիկայի կոնգրեսի գրադարան»: Այս ապակեպատ կառույցում այսօր կա 35 միլիոնից ավելի նմուշ, որից 12 միլիոնը գրքեր են, մյուսները՝ ամսագրեր, ձայնագրություններ, քարտեզներ եւ այլն: 654 հազար մարդ միջին թվաբանականով ամեն տարի այցելում է գրադարան, ինչի միջոցով յուրաքանչյուր տարվա եկամուտը կազմում է 21.8 միլիոն ճապոնական իեն:

7. Ֆրանսիայի ազգային գրադարան

teechconsult-library-national-library-of-france-paris-952x392

Ֆրանսիայի ազգային գրադարանը կառուցվել է 1792 թվականին` Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Գրադարանում այսօր առկա է ավելի քան 30 միլիոն նմուշ, որից 16 միլիոնը գրքեր են: Այցելուների քանակը 1 միլիոնից անցնում է, իսկ յուրաքանչյուր տարվա եկամուտը կազմում է 254 միլիոն եվրո:

8. Թագավորական գրադարան

OLYMPUS DIGITAL CAMERA

Թագավորական գրադարանը ստեղծվել է 1648 թվականին, Դանիայում: Ավելի քան 30 միլիոն նյութերից բաղկացած գրադարանը համալրված է 6 միլիոն գրքերով, 17 միլիոն նկարներով, ամսագրերով եւ այլ նյութերով: Այցելուների քանակը 850 հազար է, իսկ եկամուտը կազմում է 385 միլիոն դանիական կռոն:

9. Չինաստանի ազգային գրադարան

0013729e4a5812464eed57

Չինաստանի ազգային գրադարան կառուցվել է 1909 թվականին` Պեկինում, այսօրվա Բեյջինգ քաղաքում: Ավելի քան 29 միլիոն նմուշներով համալրված այս գրադարանը Չինաստանի եւ չինացիների փառահեղ կառույցներից մեկն է: Տարեկան այցելուների քանակը գերազանցում է 5 միլիոնը: Ընդհանուր շահույթը մեկ տարվա ընթացքում բավական է չինական մշակույթը զարգացնելու համար:

10. Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գրադարան

kl

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գրադարանը կառուցվել է 1714 թվականին, Սանկտ Պետերբուրգում: Ունի ավելի քան 25 միլիոն նմուշ, դրանից 20 միլիոնը՝ գրքեր, ամսագրեր, ձայնագրություններ են:

 
Просмотров: 1228 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: