Главная » 2014 » Июнь » 15 » Առաջին կադրերը՝ ազատագրված Քեսապ քաղաքից
14:36
Առաջին կադրերը՝ ազատագրված Քեսապ քաղաքից
Kesab, Qesab, Kessab

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ջեբհատ ան-Նուսրա» խմբավորման զինյալները, ինչպես նաև սիրիացի ապստամբները, ովքեր մարտնչում են ընդդեմ իշխանական ուժերի, լքել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող հայաբնակ Քեսապ քաղաքը, որը ահաբեկիչների վերահսկողության տակ էր գտնվում մարտ ամսի վերջից, այս մասին տեղեկացնում է Ֆրանս Փրեսսը` հղում կատարելով Syrian Observatory for Human Rights-ին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ջեբհատ ան-Նուսրա» և «Ախրար Աշ Շամ» ծայրահեղական խմբավորումների ջոկատները սիրիացի ապստամբների հետ միասին մարտի 20-ին ներխուժել են Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող հայաբնակ Քեսապ քաղաքը: Այս լեռնային գեղատեսիլ քաղաքը խաղաղ ժամանակ համարվել է Սիրիայի հյուսիսային հատվածում գտնվող ամենագեղեցիկ հանգստյան գոտին:

Հրատարակչության տվյալներով` զինյալների ու ապստամբների մեծ մասն արդեն լքել է քաղաքը: Ներկայում կառավարական զորքերը լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկների հետ միասին դիրքավորված են Քեսապի մոտակա գյուղերում` պատրաստվելով գրոհել քաղաքը:

Հավելենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցություն ցուցաբերող «Հեզբոլլահ» շարժման մարտիկները մասնակցում են Սիրիայի ապստամբների դեմ մարտերում:

Մինչ այդ` համացանցում է հայտնվել ազատագրված Քեսապից առաջին կադրերը:

Просмотров: 398 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: