Главная » 2014 » Июль » 11 » Ամենաանհեթեթ մահապատիժը
01:14
Ամենաանհեթեթ մահապատիժը
 
Ամենաանհեթեթ մահապատիժը
18-րդ դարի Շվեդիայի թագավոր Գուստավ III-ը խորապես համոզված էր, որ թեյն ու սուրճն անդառնալի վնաս են հասցնում մարդու օրգանիզմին: Իր հպատակների առողջության պահպանման նպատակով միապետը բազմաթիվ օրենքներ էր ընդունում երկրում թեյի և սուրճի օգտագործումը սահմանափակելու համար:1746թ.-ին թագավորը հրաման է արձակում համաձայն որի թեյ և սուրճ օգտագործողները պետք է մեծ հարկեր վճարեին թագավորական գանձարան: Ավելի ուշ սուրճն ընդհանրապես արգելեցին, սակայն շվեդացիները շարունակում էին գաղտնի օգտագործել այն:   
 
Բարկանալով թագավորը որոշում է հստակ օրինակի վրա ապացուցել իր հպատակներին, որ թեյն ու սուրճը վնասակար են առողջության համար: Այդ ժամանակ թագավորական բանտում երկվորյակ եղբայրներ կային, որոնց դատապարտել էին մահապատժի: Թագավորը մահապատիժը փոխարինում է ցմահ ազատազրկմամբ` պայմանով, որ եղբայրներից մեկը պետք է ամեն օր մեծ քանակությամբ թեյ խմեր, իսկ մյուսը` սուրճ: Հանցագործների առողջությանը հետևելու համար թագավորը երկու բժիշկ է կարգում, որոնք պետք է զեկուցեին նրան վերջիններիս առողջական վիճակի փոփոխությունների մասին:  
 
Տարին երն անցնում էին, սակայն բանտարկյալների առողջությունը չէր վատթարանում: Չսպասելով փորձարկման ավարտին` երկու բժիշկներն էլ մահանում են: Ինքը` Գուստավ III-ը,1792թ.-ին սպանվում է Շվեդիայի թագավորական օպերայում: Մինչդեռ հանցագործ եղբայրներից մեկը մահանում է 83 տարեկանում, իսկ մյուսը` մի քանի տարի անց:   
Просмотров: 515 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: