22:53 Լվացվելու ճապոնական եղանակը | |
Դեմքի խորը և անցավ մաքրման համար պետք է ոչ թե սկրաբ, այլ փրփուր: Այս մասին վաղուց գիտեն ճապոնուհիները, և լվացվելու իրենց մեթոդն իրականացնում են 2 փուլով: Կպահանջվի. Հիդրոֆիլային յուղ (կարելի է սովորական), ցանց` փրփուր ստանալու համար, օճառ: Ընթացակարգից առաջ, եթե դեմահարդարում ունեք, անհրաժեշտ է ազատվել դրանից: Փուլ 1 Յուղը քսում ենք նուրբ մերսումային շարժումով և թողնում 1-2 րոպե: Յուղը փափկացնում է մաշկը, լուծում մի շարք կեղտեր և սնում մաշկը: Կարելի է դեմքը թեթև մերսել: Փուլ 2 Փրփուրը կոկիկ կերպոց քսում ենք ողջ դեմքին, այնպես, որ մատները մաշկին չհպվնեն, պարզապես մի փոքր սեղմում ենք փրփուրի վերին շերտին, որպեսզի այն ավելի խորը մտնի մաշկի ծակոտիների մեջ և հեռացնի ողջ կեղտը: Եթե մաշկը չափազանց յուղոտ է, ապա փրփուրը դեմքի վրա պետք է պահել 2-3 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Ճապոնական լվացումն ավելի նպատակահարմար է կատարել երեկոյան: Մաշկը մաքրվում է հիմնովին, ընդ որում ակնառու է, թե ինչպես են այդպիսի մաքրումից հետո մաշկը ներծծում օգտագործվող քսուկներն ու դիմակները: | |
|
Всего комментариев: 0 | |