Главная » 2014 » Июль » 7 » Խոնավ անձեռոցիկների տարածված կիրառումը վնաս է մաշկին
00:48
Խոնավ անձեռոցիկների տարածված կիրառումը վնաս է մաշկին

Ամերիկացի մաշկաբանները հայտնում են, որ խոնավ անձեռոցիկները կարող են հանդիսանալ ալերգիկ հիվանդությունների տարածման պատճառ:

 

Ըստ Օհայո նահանգի մասնագետների տվյալների, հիվանդների շրջանում առավել տարածված գանգատներից են դարձել քորը և մաշկի ցանը: Վերջիններիս պատճառ կարող է լինել թաց անձեռոցիկների հաճախակի կիրառումը՝ ձեռքերի և դեմքի մաքրման համար: Այն հանգեցնում է մաշկի մեխանիկական վնասմանը, իսկ անձեռոցիկի պարունակությունը գրգռում է այն կամ հանգեցնում ալերգիայի զարգացմանը:

 

Հետազոտության հեղինակները գտնում են, որ նշվածմաշկային ախտանիշների պատճառը մեթիլիզոթիազոլինն է, որը շատ հաճախակի կիրառվում է թաց անձեռոցիկների և հիգիենայի այլ պարագաների արտադրության մեջ:

Просмотров: 425 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: