23:33 Աշխարհի 10 ամենագեղեցիկ օդանավակայանները | |
Ցուցակի առաջին հորիզոնականը կիսում են երկու օդանավակայաններ՝ Սինգապուրի Չանգի օդանավակայանը և Հայաստանի Զվարթնոց օդանավակայանը: Պատահական չէ, որ հենց այս երկու օդանավակայաններն են հայտնվել առաջին հորիզոնականում. մի թռուցիկ հայացքն անգամ բավական է այս երկու օդանավակայանների միջև առկա նմանությունները նշմարելու համար: 1. ա) Սինգապուրի Չանգի օդանավակայանՍինգապուրի Չանգի օդանավակայանը «Skytrax» մրցանակաբաշխության մեկնարկից ի վեր արդեն 4-րդ անգամ է արժանացել ամենահեղինակավոր մրցանակին: Այս օդանավակայանը, որը 2012 թ.-ին սպասարկել է ավելի քան 50 մլն. ուղևորի, նվաճել է նաև «Ասիայի ամենագեղեցիկ օդանավակայան» և «Ժամանցի հարմարություններով հագեցած լավագույն օդանավակայան» տիտղոսները: 1. բ) Զվարթնոց միջազգային օդանավակայան, ՀայաստանԶվարթնոց օդանավակայանը բացվել է 1961 թ.-ին։ Շուրջօրյա գրաֆիկով աշխատող այս օդանավակայանը օդային երթևեկության կառավարման ծառայություններ է մատուցում Հայաստանի օդային տարածքով անցնող 6 խոշորագույն միջազգային ավիաուղիների համար: Տարեկան կտրվածքով կատարվում է մոտ 15.000 միջազգային չվերթ: Զվարթնոցն ունի տարանցիկ գոտի: Այս օդանավակայանում տարանցիկ ուղևորներին մատուցվում են զանազան ծառայություններ, այդ թվում՝ քաղաք այցելելու թույլտվության տրամադրում: Օդանավակայանը հագեցած է ժամանակակից բոլոր հարմարություններով և կգոհացնի անգամ ամենաբծախնդիր ուղևորներին: Նկարում պատկերված է օդանավակայանի հին շենքը, որը, ցավոք, որոշ անճաշակներ ցանկանում են քանդել: Հուսանք՝ այս նյութից հետո գոնե նրանք կհասկանան, որ գեղեցիկը գնահատել է պետք: 2. Ինչհոն միջազգային օդանավակայան, Հարավային ԿորեաԱյս օդանավակայանը գտնվում է Սեուլում: Ժամանակակից հարմարություններով հագեցած այս օդանավակայանը ճանաչվել է Ասիայի՝ սպասարկման ամենաբարձր մակարդակն ունեցող օդանավակայան: 3. Ամստերդամի Սխիպխոլ օդանավակայան, Նիդերլանդներ«Skytrax» մրցանակաբաշխության մեկնարկից ի վեր առաջին անգամն է, որ այս օդանավակայանը հայտնվում է աշխարհի ամենագեղեցիկ օդանավակայանների եռյակում: Սխիպխոլը ճանաչվել է Եվրոպայի ամենագեղեցիկ օդանավակայան, ինչպես նաև արժանացել «Արևմտյան Եվրոպայի լավագույն օդանավակայան» տիտղոսին: 4. Հոնկոնգի միջազգային օդանավակայան, ՉինաստանԱյս օդանավակայանը զիջել է իր դիրքերը: Անցյալ տարի այն ավելի բարձր հորիզոնական էր զբաղեցնում՝ ամենագեղեցիկ օդանավակայանների ցուցակում: Հոնկոնգի միջազգային օդանավակայանը լավագույնն է ճանաչվել 6 տարբեր անվանակարգերում: 5. Պեկինի միջազգային օդանավակայան, ՉինաստանԱյս օդանավակայանը հայտնի է նաև Շոուդու անվանումով: Այն շահագործման է հանձնվել բոլորովին վերջերս՝ 2008 թ.-ին: Այս օդանավակայանում ամեն տարի ուղևորների հոսքն ավելանում է: Թեպետ Շոուդուն ամենագեղեցիկ օդանավակայանների շարքում ընդամենը հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում, այն ճանաչվել է Չինաստանի լավագույն օդանավակայանը: 6. Մյունխենի օդանավակայան, ԳերմանիաՄյունխենի օդանավակայանում այնպիսի ուտեստներ կարելի է ճաշակել, որոնք կբավարարեն անգամ ամենախստապահանջ ուղևորներին: Այն բոլոր ճանապարհորդները, ովքեր մինչև կոկորդը կուշտ են միկրոալիքային վառարանում չորացած ուտեստներ ճաշակելուց, հատկապես բարձր կգնահատեն այս օդանավակայանը, քանի որ այստեղ նրանք չեն բախվի անորակ սննդի խնդրին: Մյունխենի օդանավակայանը Կենտրանական Ասիայի ամենագեղեցիկ և ամենալավ օդանավակայանն է ճանաչվել, ինչպես նաև ամենահամեղ ճաշատեսակներով հարուստ օդանավակայան, որտեղ ճանապարհորդները կարող են խաղաղ մթնոլորտում ճաշել: 7. Ցյուրիխի օդանավակայան, ՇվեյցարիաԵթե Դուք երբևէ կորցրել եք Ձեր ուղեբեռը, Դուք հատկապես բարձր կգնահատեք այս օդանավակայանը: Ցյուրիխի օդանավակայանը հաղթող է ճանաչվել «Ուղեբեռի ամենաբարձրակարգ առաքում» անվանակարգում: Այն նաև մրցանակի է արժանացել անձնակազմի կողմից մատուցվող ծառայությունների բարձր որակի համար: Համարվում է, որ Ցյուրիխի օդանավակայանը սպասարկման բարձր որակով գերազանցում է ողջ Եվրոպայի մյուս բոլոր օդանավակայաններին: 8. Վանկուվերի միջազգային օդանավակայան, ԿանադաՎանկուվերի միջազգային օդանավակայնը միակ հյուսիսամերիկյան օդանավակայանն է, որը տեղ է գտել այս ցուցակում: 2012 թ.-ին այն իններորդ հորիզոնականն էր զբաղեցնում այս ցուցակում: Փաստորեն, այս օդանավակայանը բարելավել է իր դիրքերը: Այն աչքի է ընկնում ոչ միայն իր գեղեցկությամբ, այլև ժամանակակից հարմարություններով և սպասարկման բարձր որակով: Հենց այս պատճառով էլ Վանկուվերի միջազգային օդանավակայանը ճանաչվել է Հյուսիսային Ամերիկայի լավագույն օդանավակայան: 9. Տոկիոյի միջազգային օդանավակայան, ՃապոնիաԱյս օդանավակայանը հայտնի է նաև Հանեդա անվանմամբ: 2012 թ.-ին այս օդանավակայանը հաղթող ճանաչվեց «Ամենագեղեցիկ ազգային օդանավակայան» անվանակարգում: 2012 թ.-ին այս օդանավակայանը ճանաչվել է նաև ամենամաքուր տերմինալներն ունեցող օդանավակայան: 10. Լոնդոնի Հիթրոու օդանավակայան, ԱնգլիաՏասնյակը եզրափակում է Լոնդոնի Հիթրոու օդանավակայանը: Այս օդանավակայանը հայտնվել է այս ցուցակում իր 5-րդ վերջնակայանի շնորհիվ, որը բավականին հայտնի է: 2008 թ.-ին շահագործման հանձնված այս վերջնակայանը՝ առավել հայտնի որպես T5, երեք տարի շարունակ ճանաչվել է լավագույն օդանավակայանային վերջնակայան: Հիթրոուում զգալի բարեկարգումներ են կատարվել, ինչի շնորհիվ 2012 թ.-ին այն ձեռք է բելել 4-աստղանի օդանավակայանի կարգավիճակ: | |
|
Всего комментариев: 0 | |