12:12 Ավետ Բարսեղյանը դեռ փնտրում է իր երկրորդ կեսին | |
Ladynews.am-ի «Քո հարցը» շարքի հերթականհյուրն է Ավետ Բարսեղյանը: Նունե - Ինչո՞վ եք զբաղված, այժմ ո՞րն է Ձեր հիմնական զբաղմունքը: -Հանրային հեռուստատեսություն, հանրային ռադիո, երգեր, համերգներ...Այն ամենն, ինչով միշտ եմ զբաղված եղել: Նանե -Ի՞նչ եք կարծում գեղեցիկ են հասարակ հագուկապով, արտաքինով աղջիկները, թե՞ հատուկ ընտրված հագուստով և գեղեցիկ դիմահարդարմամբ: -Նայած` որտեղ: Չեմ սիրում, երբ առօրյայում աղջիկները շատ են դիմահարդարվում: Անկեղծ ասեմ` աչքս շոյում են հասարակ, ամենօրյա, միևնույն ժամանակ` ճաշակով ու գեղեցիկ հագուկապով աղջիկները: Լանա - Ձեր բնավորության մեջ կա՞ մի գիծ, որը կուզեիք չլիներ: -Այո´, շուտ ընկճվելը, բռնկվելը համարում եմ բնավորությանս վատ գծերը: Նարե - Ի՞ն չ գրականություն եք ընթերցում հիմա: -Այն, որ կարդալ շատ եմ սիրում, հայտնի է: Հիմա կարդում եմ էզոթերիկ գրականություն, հոգեբանական, մասնավորապես` անձը վերլուծող, միջանձնային հարաբերությունների մասին գրքեր: Գոհար -Որպեսզի մարդը հնարավորություն ստանա դառնալու Ձերմ տերիմ ընկերը, նրա հետ առաջին հերթին ի՞նչ ընդհանուր բան պետք է ունենաք: -Իմ ընկերը լինելու կարևոր նախապայմաններից է կյանքի հանդեպ դրական «տեսողություն» ունենալը: Նարինե - Ի՞նչ է Ձեզ համար Աստված: Հավատո՞ւմ եք անդրշիրիմյան կյանքին: -Որպես հայ քրիստոնյա` հավատում եմ Աստծուն, Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ եմ: Հավատում եմ` Հոգու գոյությանը, փորձում եմ հնարավորինս քիչ մեղքեր գործել. հավատում եմ Աստծու դատաստանին: Հայկ - Տղամարդ-կին հարաբերություններում ամենից շատ ի՞նչն եք կարևորում: -Կարևորում եմ` հենց այդ բառերի մեջ եղած խորհուրդը: Ինքս ծայրահեղ ավանդապաշտ չեմ, բայց այդ առումով ինքս ինձ համարում եմ հայ արմատներին մոտ, ավանդասեր մարդ: Զույգերը պետք է մի ուղությամբ նայեն, լինեն միմյանց թև ու թիկունք, միմյանց մեջ գտնեն լրացում, գտնեն Սեր: Չեմ սիրում մեխանիկական զույգեր, ովքեր մեխանիկորեն են կցված միմյանց, սիրում եմ, երբ զույգերի միջև զգացմունք եմ տեսնում: Կարինե -Ո՞վ է Ձեզ համար ամենաթանկ մարդը: -Հիմա իմ ընտանիքը` մայրս, քույրս… Հետագայում կլինեն երեխաներս: Դավիթ – Կուզեի՞ք ապրել մի երկրում, որտեղ….Ավարտեք խնդրում եմ… -Կուզեի ապրել մի երկրում, որի անունն է Հայաստան, մայրաքաղաքն է Երևան, և չկան այն խնդիրները, որոնք առկա են այսօր: Սոնա- Սիրելի կնոջից տղամարդու ամենամեծ ակնկալիքը ո՞րն է` ըստ Ավետ Բարսեղյանի: -Կողակից լինելը, ոչ թե` կողով: Հասմիկ -Ո՞րն է Ձեր երջանկության բանաձևը: -Ինչպես իմ երգերից մեկում եմ գրել, երջանկությունը երկու բայի մեջ է` Սիրել և Սիրվել: Շողիկ Գալստյան- Հիշում եմ՝`երբ երկու տարի առաջ զրուցում էինք, հարցրեցի` ում է մինչ օրս փնտրում Ավետ Բարսեղյանը, ասացիք՝ Ձեր կեսին: Գտե՞լ եք: -Դեռ ոչ, դեռ սպասում եմ իմ կեսին: | |
|
Всего комментариев: 0 | |