02:05 Աշխարհի 7 ամենաշքեղ եւ թանկարժեք տները | |
Շատ մարդկանց համար շքեղությունը պայմանավորված է մեծ եւ հարմարավետ բնակարանով: Հենց դա է պատճառը, որ շատերը ցանկանում են քաղաքի կենտրոնում ունենանալ 3 սենյականոց բնակարան կամ արվարձաններում գեղեցիկ առանձնատուն: Թեեւ այսքանը բավական կլիներ շքեղ կյանք վարելու համար, եթե աշխարհում չլինեին այնպիսի տներ, որոնց հետ անգամ մայրաքաղաքի 3 սենյականոց բնակարանը անհամեմատելի է: INTERFACT.am-ը այս անգամ կներկայացնի երկրի վրա գտնվող 7 ֆանտաստիկ շքեղություն ունեցող տներ, որոնց արժեքը հասնում է ոչ միայն մի քանի միլիոնի, այլ անցնում է անգամ միլիարդը: Նման բնակարաններ անգամ եվրոպայի ամենահաջողակ գործարարին երազելի է թվում, այդ պատճառով էլ նման տների սեփականատերերը համարվում են համաշխարհային էլիտայի մի մասնիկ: Պենտհաուս «Ուան Հայդ Փարկ», Լոնդոն Հաիդ զբոսայգի տեսարանով երկհարկանի այս վեց սենյականոց բնակարանը իր մեկ քառակուսի մետրի արժեքով համարվում է աշխարհի ամենաթանկ բնակարանը: Բնակիչների բարձրակարգ անվտանգությունը ապահովելու համար բնակարանի յուրաքանչյուր պատուհանը փամփուշտապաշտպան է: Գրին Փելաս 6, Կենսինկտոն- Պելաս Գարդենս, Լոնդոն Այս անհավանական բնակարանի տերը աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է՝ մետալուրգիական մագնատ, ազգությամբ հնդիկ՝ Լակշմի Միտտալը: Բացի այս 222մլն արժողությամբ կալվածքից, գործարարը ունի նաեւ շատ թանկ տներ հենց այդ փողոցում, որին տեղացիները անվանում են «Միլլիոնատերերի պողոտա» : 2012թ. Միտտալի տունը հանվել էր վաճառքի: Fair Field Estate, Սագապոնակ, Նյու Յորք, ԱՄՆ
Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող այս մեծ կալվածքը պատկանում է Ուոլ-Սթրիտի օլիգարխներից՝ Աիրա Ռենեին: Վիլլայի տարածքում տեղակայված է երեք լողավազան, ջերմոց, թանգարան, թենիսի հինգ կորտ, 29 ննջասենյակ, 39 լոգասենյակ, մարզասրահ, երեք հյուրասենյակ, ուղղաթիռի կայան եւ նույնիսկ սեփական էներգակայան: Սպիտակ Տուն, ԱՄՆ 1800 թվականի Սպիտակ Տունը համարվում է ԱՄՆ նախագահների պաշտոնական նստավայրը, որը տեղակայված է Վաշինգտոնում՝ «Փենսիլվանիա պողոտա, 1600» հասցեում, արժե ավելի քան 320 մլն. դոլլար: Անշարժ գույքի «Զիլլո» գործակալությունը երկրի ղեկավարի աշխատավայրը գնահատել է 300մլն դոլոր, սակայն դժվար թե կառույցը աճուրդի դրվի: La Leopolda, Ֆրանսիական Ռիվիերա Լեոպոլդի վիլլան, որը գտնվում է Կապույտ ափում, հանդիսանում է Եվրոպայի ամենաթանկ անշարժ գույքը՝ չհաշված այնպիսի կառույցների, ինչպիսիք են Բուքինգեմյան ամրոցը, որը դժվար թե երբեւէ վաճառքի հանվի: Ըստ որոշ տվյալների՝ մոտավոր ութ հեկտար տարածքով այս թանկարժեք կալվածքը պատկանում է ռուս օլիգարխ Միխաիլ Պրոխորովին, ինչը սակայն վերջինս հերքում է: Շատերը հավանական են համարում, որ կառույցը պատկանում է նախկին սեփականատիրոջ՝ բանկիր Էդմոնդ Սաֆրայի այրուն՝ Լիլի Սաֆրային: Antilla, Մումբայ, Հնդկաստան, 27 հարկանի այս կառույցը պատկանում է հնդկացի միլիարդատեր Մուկեշ Ամբանիին: Վերջինս այս կառույցի համար ներդնել է իր ունեցվածքի մոտավոր 5%-ը, որը գնահատվում է 27 մլրդ դոլլար: Տանը կա 168 ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղի, կինոսրահ, ջերմոց, այգի, ժամանցի կենտրոն, լողավազան, յոգայի համար նախատեսված սրահ եւ նույնիսկ արհեստական ձյունից պատրաստված սենյակ: Այս ամենին հետեւում է 600 հազար աշխատող: Ի դեպ, այս ամենից բացի կառույցում պահվում է աշխարհի ամենամեծ հնաոճ կարի մեքենաները, որոնք պատկանում են մեծահարուստ Ամբանիին: Բուքինգեմյան ամրոց Աշխարհի ամենահայտնի կառույցը զգալիորեն թանկացել է Եղիսբեթ II թագադրման ժամանակներից .1953 թվականին այն արժեր ընդամենը 17մլն դոլլար: Ամրոցը տեսել է բրիտանական մենիշխանության լավագույն տարիները այն ժամանակից, երբ 1837թ.-ին՝ թագուհի Վիկտորիայի կառավարման ժամանակ, այն դարձավ գլխավոր նստավայրը բոլոր Բրիտանական արքունական ընտանիքի անդամների համար: Կանխատեսողների կարծիքով եթե Բուքինգեմյան ամրոցը վաճառք հանվի, ապա ներկայիս արժեքը՝ 1,5 միլիարդ դոլլարը շատ արագ կդառնա ակտուալ, քանի որ այս կառույցը իրականում անգին է: | |
|
Всего комментариев: 0 | |