Главная » 2014 » Июнь » 30 » Մինչ հիմա վախենում եմ, որ մայրս ինձ անկյուն կքշի և կսկսի ծեծել. Մայք Թայսոն
23:10
Մինչ հիմա վախենում եմ, որ մայրս ինձ անկյուն կքշի և կսկսի ծեծել. Մայք Թայսոն
Մինչ հիմա վախենում եմ, որ մայրս ինձ անկյուն կքշի և կսկսի ծեծել. Մայք Թայսոն

Armlur.am-ը գրել է.

Այսօր մեր ժամանակի մեծագույն բռնցքամարտիկ Մայք Թայսոնը դառնում է 48 տարեկան:

2014թ.-ի սկզբին Թայսոնը շփվել էր The Guardian-ի լրագրող Դոնալդ Մակգրեյեմի հետ: Նրանք խոսել են վախի, զոհված դստեր և վայրենի մանկության մասին:

Sovsport.ru-ն ներկայացնում է հատվածներ այդ զրույցից: «Ես հանձնվել եմ», – ասում է Թայսոնը ցուրտ ձմեռային օրով Հենդերսոնում: Մեր շուրջ թռչում են նրա անցյալի ուրվականները: Մենք նյարդային «Լաս Վեգաս Սթրիպ»-ից կես ժամվա հեռավորության վրա ենք, բայց այստեղ՝ գրասենյակային բազմոցի վրա, Թայսոնը հանգիստ տեսք ունի: Նա հենվել է իր հայտնի դաջվածքով դեմքը ափերին: Նա Մոհամմեդ Ալիից հետո մեծագույն բռնցքամարտիկն է: Թայսոնը նման է տղամարդու, որը փորձում է հասկանալ իր բուռն կյանքը:

Ժամանակին նա փոքրիկ տղա էր, ում ծեծում էր սեփական մայրը և որը հետագայում հայտարարել է իրեն աշխարհում ամենաուժեղ մարդ: Թայսոնն աշխատել է, այնուհետև կորցրել գրեթե մեկ միլիարդ դոլար: Նա գերծանր քաշում վերջին բացարձակ չեմպիոնն է, որին այլանդակել են խելագարությունն ու բռնությունը: Նա խնդիրներ է ունեցել կանանց հետ, բանտ ընկել, հետո ընկել ալկոհոլի և թմրամիջոցների ադեցության տակ:

Թայսոն, արցունքներ

Հիմա Թայսոնը զգուշորեն խփում է իմ ձեռքին: «Լսի՛ր, ես ուղղակի հանձնվել եմ բարձրագույն ուժին: Ես ասացի՝ օգնե՛ք ինձ, ես այլևս ոչինչ անել չեմ կարող: Ուղղորդեք ինձ: Աստված: Ես չգիտեմ՝ ինչ անել»:

Վաղուց ադեն հայտնի է, որ Թայսոնը հիանալի պատմող է: Ինտելեկտն ու փողոցային փորձը նրանից հոյակապ բլբլացող են սարքել: Բայց սա այլ պատմություն է: Պահ է գալիս, երբ իր խոսքը դադարում է հարթ լինել: Նա հիշում է իր չորսամյա աղջկան, որը զոհվել է 2009թ.-ին: Նրա աչքերը լցվում են արցունքներով: «Ես երբեք դրան չեմ վարժվի», – ասում է Թայսոնը: Նրան մի կերպ հաջողվում է դադարել լաց լինել և նա սրբում է արցունքները: «Եթե ես չամուսնանայի, ես լրիվ այլ մարդ կլինեի: Ես միայն կիմանայի, թե ինչպես մարդկանց ցավ պատճառել: Ես երբեք չէի մտածում հետևանքների մասին: Բայց հիմա ես հանձնվել եմ: Ես ուղղակի ուրախ եմ, որ այլևս այն չեմ, ինչ նախկինում էի»:

tayson daughter

Թայսոն, կոկաին

Թայսոնը գտել է ձևը, թե ինչպես ազատվի իրեն ամենուր հետապնդող սևությունից: «Այսօր ի՞նչ օր է», – հարցնում է նա,-«այս ամսվա 15-ին կլրանա հինգ ամիսն այն պահից, երբ ես որոշեցի այլ ուղով գնալ: Ես ինձ հինգ ամիս է՝ մաքրում եմ: Ես չեմ ուզում, որ անցյալը վերադառնա»:

Իր «Չքողարկված ճշմարտություն» ինքնակենսագրական գրքում Թայսոնը խոստովանել է, որ օգտագործել է կոկաին, և անցած տարի իր մոտ ռեցիդիվ է տեղի ունեցել: «Ես երեք տարի սթափ եմ եղել: Բայց ես չեմ ապրել սթափ կյանքով: Ես տղաների գիտեմ, ովքեր 20 տարի ձեռք չեն տվել թմրանյութի, բայց նրանք մինչ այժմ չեն սթափվել: Նրանց կյանքը սարսափելի է, նրանց հեշտ է ուղղորդել, նրանք չեն գիտակցում ուրիշների զգացմունքները: Սթափ կենսակերպին անհրաժեշտ է սթափ վիճակ»:

tayson drugs

Թայսոն, բռնություն

Թայսոնը հիշում է իր կյանքի ամենածանր դեպքերից մեկը, որը տեղի է ունեցել, երբ նա 7 տարեկան էր: «Ես գեր երեխա էի, շատ ամաչկոտ և թլիկ: Երեխաներն ինձ «փոքրիկ փերի» էին անվանում և ձեռք առնում: Մի անգամ մայրս կռվել էր իր ընկերոջ` Էդդիի հետ: Դա շատ վայրենի տեսարան էր: Էդդին կոտրեց նրա ոսկե ատամը և իմ քույրը` Դենիզը, լաց եղավ: Մայրս արագ կողմնորոշվեց: Նա կրակի վրա ջրով կաթսա դրեց»:

Թայսոնը վեր է նայում, և ես զգում են պատմության մոտալուտ սարսափը: «Այնուհետև նա շրջեց այդ կաթսան Էդդիի վրա: Նա բղավեց, նրա երեսն ու մեջքը ծածկվեցին կարմիր պղպջակներով: Մենք նրան գետնին պարկեցրինք: Քույրս վերցրեց կրակայրիչը և սկսեց մանրէազերծել ասեղը, հետո պատռեց պղպջակները»: 40 տարի է անցել, բայց Թայսոնը հիշում է, որ ինքն ու Դենիզը լաց էին լինում: Մոր դժբախտ սիրեկանին սփոփելու համար Թայսոնը նրան 25 սենթ է մեկնել: Էդդին ոտքի է կանգնել և քարշ գալով գնացել մոտակա խանութ, որպեսզի մոր համար ալկոհոլ գնի: «Դուք հասկանու՞մ եք: Նա մորս այդպիսով շնորհակալութուն հայտնեց կատարվածի համար»: 

Просмотров: 439 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: