00:51 Ահա թե ինչպիսի տեսք ունեն արտասահմանի մանկական հիվանդանոցները (PHOTO) | |
Հիվանդանոցները երեխաների մոտ հաճախ սարսափ են առաջացնում: Սպիտակ պատերը և մեծ ու աղմկոտ սարքերը կարող են ահաբեկել երեխաներին, և հնարավոր է, որ արդյունքում նրանք չցանկանան համագործակցել բժշկի հետ, սկսեն լացել կամ կամակորություններ անել: Անշուշտ, հոգատար ու հմուտ բուժաշխատողը կարող է հաղթահարել այս խոչընդոտները, սակայն բժշկի գործն ավելի կհեշտանա, եթե հիվանդանոցի ինտերիերն ավելի հյուրընկալ լինի: Ահա թե վերանորոգումից հետո ինչպիսի տեսք են ստացել տարբեր երկրների մանկական հիվանդանոցները: Իհարկե արտասահմանյան բոլոր հիվանդանոցները չէ, որ այսպիսի գեղեցիկ տեսք ունեն, սակայն գեղեցիկ վերանորոգմամբ մանկական հիվանդանոցների թիվը գնալով աճում է: ՏեխասԱյս երեխան ուրախացել ու զարմացել է, երբ վերադառնալով իր հիվանդասենյակ՝ տեսել է, որ այն հիմնովին փոխվել է: «Dec My Room» (թարգմանաբար՝ վերանորոգիր իմ սենյակը) ծրագրի շրջանակներում դիզայներները դիսկո ոճով են վերանորոգել այս սենյակը: Նեոնտալոգիայի առաջատար մասնագետ բժիշկ Սթիվեն Վելթին ստուգում է նորածնի սրտի աշխատանքը: Լոնդոն
Հարավային Դակոտա
Ավստրալիա
Տեխաս
Օքլահոմա | |
|
Всего комментариев: 0 | |