22:25 5 դյուրին վարժություն ավելորդ քաշից ու ճարպերից արագ ազատվելու համար (լուսանկարներ) | |
![]() Ավելորդ կիլոգրամներից ազատվելու, քաշը նվազեցնելու համար հարկավոր չէ ու պարտադիր էլ չէ այցելել թանկարժեք մարզասրահներ և գնել թանկագին աբոնեմենտներ: Ավելորդ քաշը կարելի է չեզոքացնել նաև տանը: Դրա համար շատ բան պետք չէ, կամ չափից շատ բան է հարկավոր՝ կամք, ցանկություն, համբերություն ու առողջ սնունդ:Aroxj.am-ը ձեզ այս հարցում կարող է լավ օգնական լինել: Եվ այսպես ձեզ ենք ներկայացնում 5 արդյունավետ ու կատարման համար հեշտ վարժություններ, որոնք կարճ ժամանակում կնվազեցնեն ձեր քաշը ու կայրեն բոլոր ավելորդ յուղերն ու ճարպերը: Կքանստումներ Այս վարժությունից ավելի պարզ ու մարդու համար բնական վարժություն դեռ չի ստեղծվել: Կատարման ձևը բոլորին է հայտնի՝ կանգնում եք ուսերի լայնությամբ, կքնաստում եք ու բարձրանում: Ցանկալի է վարժությունը կատարել 15 անգամ և հետզհետե ավելացնել քանակը: Այն ամրացնում է մեջքը, ձգում է ոտքի մկաններն ու այրում է հետույքի ճարպերը: Ձգումներ Սա լավագույն վարժությունն է մարմնի վերին հատվածը մարզելու ու ավելորդ կիլոգրամներից ազատելու համար: Այն ամրացնում է կրծքավանդակի մկաններն ու ձեռքի մկանները (բիցեպս): Ավելին այն այրում է նաև որովայնի մոտ կուտակված ճարպերը: Վարժությունը հարկավոր է կատարել 15 անգամ և հետզհետե ավելացնել: Շատ կարևոր է, որ ձգումը կատարելիս ձեր ամբողջ մարմինը լինի հավասար ու չհպվեք հատակին: Կամուրջ Այս վարժությունը ամրացնում է հետույքի մկանները, նաև որովայնի ու կոնքի մկանային կառուցվածքները: Այն հատկապես արագ այրում է կոնքի մկանների շուրջ հավաքված ավելորդ ճարպերը: Վարժությունը կատարելիս կարող եք նաև մեկ ոտքը բարձրացնել, հետո հաջորդը՝ հերթականությամբ: Քայլք նստելով Մեկ քայլ առաջ արեք ու նստեք ծնկի վրա այնպես, որ ծալված ծնկի ու մարմնի միջև աստիճանը լինի 90 աստիճան, իսկ ետևիոտքի ծունկը չհպվի հատակին: Այդ դիրքում մնացեք 5-10 վայրկյան, այնուհետև կատարեք ևս մեկ քայլ: Սա կնպաստի ինչպես որովայնի, այնպես էլ սրունքի շուրջ ճարպերի այրմանը: <<Պլանկա>> Սա ամենակարևոր վարժություններից մեկն է, եթե ցանկանում եք ամրացնել ամբողջ մարմինը (մկանային կառույցը): Այս վարժությունը կարող եք անել ձեռքերի վրա հենված կամ որովայնի վրա պառկած: Կարևորը, որպեսզի մարմնի բոլոր հատվածները լինեն հավասար: Այս վարժությունները կնպաստեն ոչ միայն ավելորդ քաշի նվազմանն ու ճարպերի այրմանը, այլ նաև ամբողջ մարնի մկանային կառուցվածքների ամրացմանը: | |
|
Всего комментариев: 0 | |