Главная » 2014 » Июнь » 29 » Ֆեյսբուքը գաղտնի փորձ է իրականացրել իր օգտատերերի նկատմամբ
19:52
Ֆեյսբուքը գաղտնի փորձ է իրականացրել իր օգտատերերի նկատմամբ

Replik.am-ը գրում է.

Ֆեյսբուք սոցիալական կայքի ավելի քան 600 օգտատերը, չիմանալով այդ մասին, հոգեբանական փորձի են ենթարկվել: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Հայտնվում է, որ մասնագետները պատահականության սկզբունքով ընտրել են ավելի քան կես միլիոն օգտատեր, որոնց բաժանել են երկու խմբի: Մի խմբի էջում հայտնվել են հիմնականում դրական նորություններ, իսկ մյուս խմբի մոտ` բացասական: Ապա հետազոտություններից հետո պարզ է դարձել, որ սոցիալական կայքերը էականորեն ազդում են մեր էմոցիաների և մտածելու վրա:

Փորձագետները պնդում են, որ դրական նորությունների առատության դեպքում օգտատերերը հրապարակում են ավելի մեծ թվով դրական ստատուսներ: Այսպիսով մասնագետները վստահեցնում են, որ սոցկայքի մյուս օգտատերերի ապրումները ուղակիորեն ազդում են նաև մեզ վրա:

Հավելենք, որ փորձը իրավաբանական տեսանկյունից համարվում է  օրինական, քանի որ յուրաքանչյուր օգտատերը կայքում գրանցվելուց առաջ ստորագրում է այն պայմանի տակ, որի համաձայն ըկերությունը իրավունք ունի ինքնուրույն փոփոխության ենթարկելու կայքի բովանդակությունը:

Просмотров: 366 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: