Главная » 2014 » Июнь » 30 » Ծովափնյա սելֆիի խորհուրդներ Քիմ Քարդաշյանից (լուսանկարներ, տեսանյութ)
18:42
Ծովափնյա սելֆիի խորհուրդներ Քիմ Քարդաշյանից (լուսանկարներ, տեսանյութ)
Ծովափնյա սելֆիի խորհուրդներ Քիմ Քարդաշյանից (լուսանկարներ, տեսանյութ)

Սելֆի անել լողափին և ստացված լուսանկարները տեղադրել սոցցանցում` սա արդեն սուրբ գործ է համարվում: Բայց ինչպե՞ս հասնել այն բանին, որ այդ լուսանկարը հիացմունքի և բազմաթիվ լայքերի առարկա դառնա, այլ ոչ թե ընկերների սուր ու կծող քոմենթների թիրախ:

 

Ուշադրություն դարձրեք այդ գործում ամերիկյան էլիտար էգ առյուծ, հայտնի ռեփեր Քանյե Ուեստի կնոջ` Քիմ Քարդաշյանի փորձառությանը: Նրա լուսանկարները սոցցանցերում լայքերի ռեկորդներ են սահմանում` հարյուր հազարներից մինչև միլիոն և ավելի:

 

Քիմ Քարդաշյանը լուսանկարչական սարքի առաջ դիրք ընդունելու և, միաժամանակ, իր մարնի ու արտաքինի թերությունները քողարկելու մեծ վարպետ է: Քարդաշյանին, սակայն, ավելի շատ հաջողվում է հենց սելֆին:

 

Որպեսզի հանրությունից թաքցնի իր բնական թեթև գիրությունը, Քիմը դիմանկարներում միշտ փորձում է լինել կիսաթեք դիրքով: Նրա խոսքով` դա հնարավորություն է տալիս թաքցնել փափլիկ թշիկները, հոնքերի փոքրիկ ասիմետրիան, դիտողի ուշադրությունը շեղել լայն քթից: Իսկ ահա գոտկատեղով դիմանկարներ անելիս` նա խորհուրդ է տալիս ձեռքերը վեր պահել` վզի կամ գլխի մոտ, որպեսզի չընդգծվի թևերի բարակությունը կամ նիհարությունը:

 

Հարավային արևը անողոք է դեմքի թերությունների նկատմամբ, բայց կարելի է նույնիսկ դա օգտագործել հօգուտ քեզ: Հետևեք, որ նկարահանվելիս լույսը ընկնի դեմքին ուղիղ և ոչ թե կողքից կամ թիկունքից: Այդ դեպքում ճառագայթներն իրենք բնական եղանակով կքողարկեն մաշկի թերությունները:

 

Քիթ-շրթունքային ծալքեր` դրանք ևս կարող են գեղագիտական խնդիրներ առաջացնել, բայց նկարահանումների ժամանակ շատ հեշտ է դրանք քողարկելը: Բավական է լուսանկարվելու պահին շնչել բերանով և ոչ թե քթով: Այդ կերպ դուք կթուլացնեք դեմքի մկանները, ինչից քիթ-շրթունքային շրջանի ծալքերը կհարթվեն:

 

 

 

 

 

 

Просмотров: 462 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: