00:26 Ամբողջ աշխարհի ժամանակակից արքայադուստրերը | |
Bigpicture.ru-ի ներկայացրած ցուցակի բոլոր աղջիկները հերթական անգամ ապացուցում են, որ հեքիաթային արքայադուստրեր հանդիպում են ոչ միայն մանկական հեքիաթներում, այլև իրական կյանքում: 1. Արքայադուստր Մադլեն, Շվեդիա Երեկոյան զգեստների մրցույթում արքայադուստր Մադլենը անկասկած առաջին տեղն է զբաղեցրել: Այս գեղեցկադեմ 32-ամյա շիկահերը հայտնի է նրանով, որ չափազանց կարճ շրջազգեստներ և խոր դեկոլտեով հագուստ է կրում: Արքայադուստր Մադլենը հայտնի է նաև նրանով, որ բաժանվել է իր փեսացուից այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ վերջինս դավաճանում է իրեն: 2. Արքայադուստր Մերի, Դանիա Արքայադուստր Մերին կենդանի ապացույց է, որ հեքիաթները իրականություն են դառնում: 2000թ. 42-ամյա էլեգանտ գեղեցկուհին աշխատում էր ավստրալական գովազդային գործակալությունում, երբ փաբերից մեկում ծանոթացել է Ֆրեդի հետ, որը Դանիայի թագադիր արքայազն Ֆրեդերիկն է: Զույգը չորս տարի անց ամուսնացել է: Դանիայում Մերիին բոլորն են սիրում և համոզված են, որ նա կարող է լավ թագուհի լինել: 3. Արքայադուստր Սիրիվանավարի, Թաիլանդ Միակ բանը, որն ավելի գրավիչ է, քան էքզոտիկ արքայադուստրը, դա 35 միլիարդ սեփական կապիտալով էկզոտիկ արքայադուստրն է: Հեքիաթային հարստությամբ այս 27-ամյա աղջիկը հայտնի դիզայներ է: Նրանով շատ տղամարդիկ են հետաքրքրված: 4. Արքայադուստր Եվգենիա, Բրիտանիա Այս արքայադուստրը թագավորական ընտանիքի համար իսկական գլխացավանք է դարձել այն բանից հետո, երբ խանութից կրծկալներ է գողացել, թույլ է տվել ընկերուհուն Թաիլանդում հանգստանալիս շոյել իրեն: Այս դեպքերից իհարկե բավականին ժամանակ է անցել, սակայն սկանդալները նրա շուրջ չեն դադարում: ԶԼՄ-ները շարունակում են գրել, որ նա ծխում է, սթրիփ-ակումբներ է հաճախում և մերկ վազվզում է ուսումնական հաստատության տարածքում: 5. Արքայադուստր Սոնամ, Բուտան Արքայադուստր Սոնամն ապացուցում է, որ ուղեղն ու գեղեցկությունը լրացնում են իրար: 33-ամյա գեղեցկուհին Սթենդֆորդի դիպլոմ է ստացել, ինչպես նաև Հարվարդի համալսարանի իրավագիտության մագիստրոս է: 6. Արքայադուստր Ալեքսանդրա, Լյուքսեմբուրգ 23-ամյա այս գեղեցկուհին սովորում է Ֆրանցիսկանյան համալսարանում և խաղում է համալսարանական թենիսի թիմում: Ալեքսանդրան նաև լավ պարում է, հետաքրքրվում է դահուկավազքով և լողով: 7. Շարլեն Ուիթսթոք, Մոնակո Այս ցուցակում շատ չեն այն կանայք, ովքեր լողազգեստով նույնքան տպավորիչ են, որքան Շարլեն Ուիթսթոքը, որը Սիդնեյի օլիմպիադայում չորրորդ տեղն է գրավել հարավաֆրիկյան թիմից: 2011թ. նա ամուսնացել է Մոնակոյի արքայազն Ալբերտի հետ: 8. Շարլոտ Կազիրագի, Մոնակո Շարլոտ Կազիրագիին նայելիս ակամայից հիշում ես նրա տատիկին՝ Գրեյս Քելիին: 270-ամյա արքայադուստրը շատ գեղեցիկ է և էլեգանտ: Նա Սորբոնի համալսարանի շրջանավարտ է և փորձառու լրագրող: Վալենտինոյի և Կարլ Լագերֆելդի մտերիմ ընկերն է: 9. Արքայադուստր Լետիցիա, Իսպանիա Bloomberg-ի և CNN+-ի նախկին լրագրողուհին 2002թ. առաջին անգամ հանդիպել է Իսպանիայի արքայազն Ֆելիպեի հետ: Երկու տարի անց նրանք ամուսնացել են: 2014թ. հունիսի 19-ին արքայազն Ֆելիպեն զբաղեցրեց հոր տեղը, որի արդյունքում Լետիցիան թագուհի դարձավ: 10. Զառա Ֆիլիփս, Միացյալ Թագավորություն Արքայադուստր Զառան գահաժառանգների թվում տասներորդն է, սակայն շատերի սրտերում առաջին տեղն է զբաղեցնում: 33-ամյա գեղեցկուհին ձիարշավով է զբաղվում և բազմաթիվ մրցանակների ու մեդալների է արժանացել: 2011թ. Զառան ամուսնացել է ռեգբիստ Մայք Թինդալի հետ: | |
|
Всего комментариев: 0 | |