Երջանիկ ամուսնությունը շարունակական դարձնելու լավագույն միջոցը, ըստ նոր հետազոտության, մերկ քնելն է, գրում է Daily Mail-ը։
Նրանք, ովքեր քնում են մերկ, առավել բավարարված են իրենց հարաբերություններից, քան նրանք, ովքեր գիշերազգեստ են կրում։
Կատարված հարցման արդյունքում, որին մասնակցել են մոտ 1000 բրիտանիացիներ, 57 տոկոսը, ովքեր մերկ են քնում, ասել են, որ շատ երջանիկ են իրենց հարաբերություններում։
Գիշերանոցով քնող զույգերի 48 տոկոսն է իրենց համարել երջանիկ զույգ։
Մեկ այլ հարցման արդյունք պարզել է, որ 10 զույգերից 4-ն արդեն քնում է մերկ, որը տոկոսային հարաբերությամբ կազմում է մոտ կեսը՝ 45 տոկոս։
Հարցման մասնակիցներից մեկը՝ Ստեֆան ՄաքՔենսին ասել է․ «Ես ու կինս արդեն 6 տարի է մերկ ենք քնում։ Այսպես մենք մեզ շատ ավելի հարմարավետ ենք զգում, քան գիշերանոցով կամ շորտերով։ Մենք երբեք այքան երջանիկ չենք եղել, որքան հիմա։ Մերկ քնելն օգնում է անկողնում իսկապես հանգստանալ»։