Главная » 2014 » Июль » 8 » 7 սքանչելի քաղաք, որտեղ երանելի հանգիստը երաշխավորված է
20:45
7 սքանչելի քաղաք, որտեղ երանելի հանգիստը երաշխավորված է

1. Պրահա, Չեխիայի Հանրապետություն

http://graphics8.nytimes.com/images/2012/11/18/travel/18PRAGUE_SPAN/18PRAGUE_SPAN-articleLarge.jpg

Այս սքանչելի քաղաքում գարեջուրը հորդում է գետի պես: Հյուրընկալ մարդիկ, գեղեցիկ փողոցներ և հոյակերտ շինություններ... Մի խոսքով, այստեղ վառ տպավորությունների պակաս չի զգացվի: Կոմունիզմի փլուզումից հետո Պրահան վերականգնեց զբոսաշրջային կենտրոնի վարկանիշը և այդ ժամանակից ի վեր այլևս երբեք դուրս չի մնացել հրաշալի զբոսաշրջային կենտրոնների ցանկից: Արվեստի տարբեր ճյուղերը ծաղկում են Պրահայում: Արվեստի սքանչելի ստեղծագործություններով կարելի է հիանալ թե՛ փողոցներում, թե՛ թանգարաններում: Հատկապես աչքի է ընկնում պոստմոդեռնիստական գլուխգործոց «Պարող տունը»: Այս շենքի նախագծի մի մասի հեղինակը Ֆրենկ Գերին է: Այն Չեխիայի Հանրապետությանը իբրև պարգև ընծայվել է Ամերիկայի կողմից:

2. Նյու ՅորքԱՄՆ

http://cdn.frontpagemag.com/wp-content/uploads/2013/07/New-York-City-Skyline.jpg

Որքան էլ որ շատ մարդիկ խոսեն այս քաղաքի մասին, մինչև աչքովդ չտեսնես, չես կարող պատկերացնել դրա ողջ գեղեցկությունն ու հմայքը: Նյու Յորքը լավագույն վայրն է թանգարաններ այցելելու, երեկոյան խնջույքների ու զվարճանքների մասնակցելու համար: Այստեղի տեսարժան վայրերից են ՄիդթաունըԿենտրոնական զբոսայգին և այլն:      

3. Քեյփթաուն, Հարավային Աֆրիկա 

http://www.telegraph.co.uk/incoming/article35887.ece/ALTERNATES/w620/OVERVIEW+-+Victoria+Albert+waterfront.jpg

Քեյփթաունում է գտնվում Աֆրիկայի ամենատեսարժան ափեզրերից մեկը: Քեյփթաունի մարզ Բո-Քաափում կարելի է տեսնել մի շարք գունագեղ բունգալոներ: Քեյփթաունը Հարավային Աֆրիկայի կառավարության նստավայրն է: Այստեղ կան մի շարք կարևոր շինություններ, որոնք անպայման պետք է տեսնել սեփական աչքերով: Դրանցից մեկը մի հնամենի ամրոց է, որը տեղացիների շրջանում հայտնի է «The Castle» (թարգմանաբար՝ ամրոցը) անվանմամբ:  

4. Բուենոս Այրես, Արգենտինա

Բուենոս Այրեսը Հարավային Ամերիկայի ամենակոսմոպոլիտ քաղաքներից մեկն է: Քաղաքը հայտնի է տանգոյի երեկոներով: Եթե Ձեզ բախտ վիճակվի այցելել Բուենոս Այրես, անպայման այցելեք Կամինիտո փողոցային շուկան, որտեղ կարող եք արվեստի գործեր գնել:

5. Շանհայ, Չինաստան

Ի տարբերություն Չինաստանի մյուս հայտնի քաղաքի՝ Պեկինի՝ Շանհայը աչքի չի ընկնում կայսերական շքեղությամբ, սակայն փոխարենը այն աչքի է ընկնում քաղաքային կյանքի աշխուժությամբ ու եռուզեռով, որը Չինաստանի ոչ մի այլ քաղաքում այդքան վառ արտահայտված չէ: Շանհայում են գտնվում Չինաստանի լավագույն թանգարանները, բազում փառահեղ երկնաքերեր և տեսարժան վայրեր: Չինաստանում ճանապարհորդելիս անպայման պետք է այցելել Շանհայ:  

6. ՀռոմԻտալիա

Պատմության ամենակարևոր քաղաքներից մեկը՝ Հռոմը, աշխարհի ամենահիասքանչ վայրերից է: Հռոմի ողջ փառահեղությունն էլ ավելի է ընդգծվել տարիների ընթացքում, և նրա փայլը բնավ չի խամրել: Գլադիատորների պես զբոսնեք Կոլիզեյով, ճաշակեք աշխարհի ամենահամեղ կերակուրները, այցելեք Հռոմից ոչ այնքան հեռու գտնվող Վատիկան, և ճանապարհորդական վառ տպավորությունների պակաս չեք զգա:   

7. Թել ԱվիվԻսրայել  

http://www.thepinnaclelist.com/wp-content/uploads/2013/02/tayelet-the-vibrant-mediterranean-seaside-beach-promenade-tel-aviv-israel-920x673-1840-the-pinnacle-list-tpl.jpg

Թել Ավիվն Իսրայելի ամենապայծառ քաղաքներից մեկն է, որտեղ ուրախ խնջույքներն ու տոնակատարությունները աշխուժություն են մտցնում քաղաքային անցուդարձի մեջ: Թել Ավիվում կարելի է հիանալ գեղեցիկ ծառուղիներով ու լավ ժամանակ անցկացնել քաղաքի սրճարաններում և ժամանցի այլ վայրերում:

Просмотров: 428 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: