Главная » 2014 » Июль » 11 » 2014 թվականի 7 ամենաանհեթեթ դաջվածքները (PHOTO)
00:14
2014 թվականի 7 ամենաանհեթեթ դաջվածքները (PHOTO)

Guy Has Realistic Pen Tattoo on His Head Near His Ear

Մարդիկ ինչ դաջվածք ասես չեն պատվիրում: Օրինակ՝ այս տղամարդը ցանկացել է ինչ-որ էժանագին գրչի եռաչափ պատկեր դաջել ականջի հետևում: Նա հավանաբար այս դաջվածքի օգնությամբ ցանկացել է ընդգծել, որ ինքը ուստա սափրագլուխն է:

Tattoo fail image from - Imgur.com

Այս տղան իր ճակատին դաջել է «Monster» (հրեշ) բառը: Չբավարարվելով այդքանով՝ նա «Monster» բառի սկզբնատառով դաջվածք է արել աչքի տակ: Դե մենք, իհարկե, չենք կարող ժխտել, որ դաջվածքների գույնը շատ է սազում նրա աչքերի գույնին, բայց մի՞թե արժեր դրա համար դաջվածքով պատել ճակատը և այտը: Իսկ միգուցե նա պարզապես ցանկացել է այդ կերպ արտահայտել իր հրեշավոր անհատականությո՞ւնը:

 

Not Sure What This Girl Was Thinking When She Thought This Tattoo Was a Good Idea - photo from Reddit

Այս աղջկա մայրը դեմ էր, որ նա այսպիսի դաջվածք աներ իր փորին, սակայն նա համառորեն պնդեց իրենը, իսկ երկու տարի անց զղջաց ու մորն ասաց.

Ես ատում եմ այս դաջվածքը: Ես պետք է լսեի քեզ այն ժամանակ: 

 

Face Tattoo Fail - Not Sure If This Was The Best Idea - photo from Reddit

Այս աղջիկը ինքնահռչակ «Տիկին Դաջվածքն» է: Նա իր ողջ ճակատը պատել է մի դաջվածքով, որի մեջ մեծատառերով գրված է «MRS TATTOO»: Երբ նա մի փոքր մեծանա, գուցե զղջա դեռահասության շրջանում ընդունած այս որոշման համար և ճակատը ծածկի մազերով կամ գլխարկներով:

 

Sometimes Placement is Everything - photo from Imgur

Այս աղջիկը  որոշել է յուրօրինակ մոտեցում դրսևորել և դաջվածք անել ոչ այլուր, քան թևի տակ: Նրա թևի տակ դաջված է նորածին երեխային խժռող շնաձուկ:

 

No Regrets? Might Want to Reconsider That Philosophy - photo from Imgur

Անօգնական հայացքով այս կատուն շատ տարօրինակ ուղերձ է փոխանցում՝ «Ես ոչնչի համար չեմ զղջում»: Միայն այս շփոթված կատվի աչքերի արտահայտությունը ճիշտ հակառակն է հուշում: Ախր ինչպե՞ս մարդ կարող է ոչնչի համար չղջալ: Մարդը գուցե չի կարող, բայց կատուն կարող է:

 

Definitely Goes Down as One of the Worst Self-Portrait Tattoos in History - photo from Imgur

Այս դաջվածքի տերը ցանկացել էր թևին դաջել իր հանգուցյալ քրոջ պատկերը: Սկզբում նա այնպիսի ապաշնորհ մասնագետի էր դիմել, որը բոլորովին աղավաղել էր քրոջ պատկերը: Նրա արած դաջվածքն ավելի շուտ ծաղրանկար էր հիշեցնում: Հետագայում նա դիմեց մի այլ մասնագետի, ով շտկեց առաջինի սխալները: Իհարկե, ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչ դաջվածք անել, առհասարակ անել, թե ոչ, սակայն ինչպես այս դեպքն է ապացուցում, դաջվածքը հանգուցյալի հիշատակը վառ պահելու ամենանախընտրելի միջոցը չէ:

Просмотров: 449 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: