armhits.do.am, 17 Հունիսի, 2014 | Ձեզ ենք ներկայացնում օրվա աստղագուշակը.
Խոյ
Օրն իր բնականոն հունով կընթանա: Այդուհանդերձ Ձեզանից ոմանց
նյարդայնացնում է դեպքերի դանդաղ զարգացումը: Այսօր Ձեզ բնորոշ են
համբերատարությունն ու նրբանկատությունը, ուստի պետք չէ զարմանալ, որ
մարդիկ ձեր կարիքը կզգան: Այսօր կարող եք լուծել բարդ խնդիրներ: Կարևոր
հանդիպումները նախատեսեք օրվա երկրորդ կեսին:
Ցուլ
Օրը կապված է նոր հնարավորությունների և հեռանկարների հետ, որոնք առաջին
հայացքից զավեշտալի կթվան: Ինչ վերաբերվում է օրվա դրական կողմերին, ապա
դուք կարող եք ճամփորդել, բայց միայն լավ ընկերների հետ: Միայնակ
ճամփորդությունների համար բարենպաստ օր չէ: Սիրահարներին տհաճ
բացահայտումներ են սպասվում: Խորհուրդ չի տրվում անձնական
հարաբերությունների առումով որոշումներ կայացնել:
Երկվորյակ
Հակասական օր է: Մի կողմից չափազանց անհամբեր էք, անգամ ագրեսիվ, սակայն
կարող եք նրբանկատություն ցուցաբերել: Ձեր թշնամիներին մնում է միայն
ցավակցել: Մյուս կողմից` կարող եք լինել խաղաղասեր և կառուցողական. այդժամ
Ձեզ կընձեռվեն ամենահետաքրքիր հնարավորությունները: Նշանի հաջողակ
ներկայացուցիչներին բախտ կվիճակվի կարգի բերել թե՛ մասնագիտական, թե´
անձնական գործերը:
Մի վախեցեք ռիսկի գնալ օրվա երկրորդ կեսին` աստղերը Ձեր կողքին են:
Խեցգետին
Հանդարտ օր է: Այսօր Ձեզանից կարևոր որոշումներ, աշխատանքային սխրանքներ
չեն պահանջվում, ուստի կարող եք զբաղվել ընթացիկ գործերով ու մտածել
ապագայի մասին: Կարող եք հանդիպել օգտակար մարդկանց հետ` նախնական
պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով:
Մի վատնեք դրամական միջոցները` այսօր դուք հրաժեշտ եք տալիս նրանց մեծ
խանդավառությամբ, սակայն մի քանի օրից կզղջաք այդ կապակցությամբ: Եթե այսօր
ճամփորդություն է նախատեսված, ապա կազմակերպչական հարցերը լուծելու համար
ժամանակ մի խնայեք:
Առյուծ
Ուշադիր եղե´ք: Հատկապես մանրուքներին և երկրորդական թվացող երևույթների
նկատմամբ: Միայն այդ կերպ կարող եք ժամանակին բացահայտել սուտը, որը Ձեզ են
մատուցում հանրաճանաչ փաստերի տեսքով և խուսափել այն որոգայթներից, որոնք
պատրաստել են Ձեր թշնամիները: Կարելի է և պետք է օգտվել Ձեր ավագ ընկերների
և բարեկամների խորհուրդներից: Նրանք կօգնեն Ձեզ ազատվել սեփական սխալների
վրա սովորելու անհրաժեշտությունից: Հնարավոր է ֆինանսական կորուստ:
Հրաժարվեք չնախատեսված գնումներից և կասկածելի նախագծերի մեջ ներդրումներ
կատարելուց:
Կույս
Այսօր անսպասելի աջակցություն կստանաք ազդեցիկ մարդկանցից, որի միջոցով
բազմաթիվ բարձունքներ կհաղթահարեք: Դուք կարող եք ամրապնդել Ձեր դիրքերը,
ինչպես նաև հաղթահարել ներքին խոչընդոտները, որոնք մինչ այդ խանգարում էին
առաջ մղվել: Հաստատակամությունն ու ակտիվությունը օգնում են բազմաթիվ խնդիրների
դիմակայել: Ողջունելի է անձնական կյանքում նախաձեռնությամբ հանդես գալը:
Սակայն ամեն ինչ չէ, որ այդքան հեշտ է տրվում. օրվա երկրորդ կեսին
դիմադրության հետ բախվելու հավանականությունը մեծ է: Հարկ է նշել, որ
ներքին ձայնը շատ ուժեղ է, ուստի դուք կզգաք գալիք վտանգը:
Կշեռք
Բարենպաստ օր է: Եռանդուն եք ու գործունյա: Ձեզ հաջողվում է ամեն ինչ
հասցնել, լուծել տարատեսակ խնդիրներ: Սակայն պահեր են լինում, երբ դիմում
եք վաղեմի ընկերների օգնությանը` նրանք մեծ հաճույքով են օգնության ձեռք
մեկնում: Այսօր կարող եք բարդ գործեր ձեռնարկել, բարդություններից չեք
վհատվում: Կարող եք անշարժ գույք ձեռքբերել, շինարարություն սկսել,
տեղափոխվել:
Կարիճ
Չափազանց ձանձրալի ու միապաղաղ օր է: Նոր ձեռքբերումների մի սպասեք:
Մտքերով կվերադառնանք անցյալում գործած սխալներին: Իհարկե, սեփական
արարքների վերլուծությունը օգտակար գործունեություն է, բայց Ձեզ ուրիշ բան է
պետք: Սա է խնդիրը: Նոր զարգացումների բացակայությունը տաղտկալի է:
Հնարավորություն ունեք ընդհանուր լեզու գտնել հարազատների հետ, կարգավորել
տարաձայնությունները, վերջ դնել վեճերին: Սիրեցյալը հաճելի անակնկալներ
կմատուցի:
Աղեղնավոր
Օրը նոր հորիզոններ է ու հնարավորություններ է բացում, խրախուսում է օգտակար ու կարևոր գիտելիքներ ձեռքբերել: Ներքին ձայնը զարգացած է այն աստիճան, որ գուշակումների ճշտությունը կզարմացնի հենց իրենց` աղեղնավորներին: Նշանի ներկայացուցիչները գործունյա են ու ակտիվ: Օրվա ընթացքում չեն բացառվում հակամարտություններ մարդկանց հետ, որոնցից կախված է Ձեր կյանքը:
Այծեղջյուր
Հաճելի օր է: Կարող եք այն հատկացնել նոստալգիկ մտորումների և գործունեության երկարաժամկետ ծրագրման համար: Կարելի է զբաղվել մաթամատիկական ճշգրտություն պահանջող գործերով: Բազմաթիվ այծեղջյուրներ կարող են ուշադրությունը սևեռել ընտանեկան գործերի վրա: Այստեղ պետք կգան Ձեր կազմակերպչական հատկությունները: Երեխաների մոտ կարող են առաջանալ խնդիրներ, որոնք առանց Ձեր անձնական միջամտության չեն կարող լուծում ստանալ:
Ջրհոս
Օրը բարենպաստ է մասնագիտական տեսանկյունից: Սակայն մեծագույն հաջողությունների մասին չի խոսքը: Ստիպված եք բավարարվել է համեստ արդյունքերով, իսկ ահա Ձեր հակառակորդներն ու մրցակիցները հաղթանակներ են գրանցում: Զգույժ եղե’ք բանակցությունների ժամանակ, զերծ մնացեք Ձեզ համար անտանելի շփումներից: Աշխատեք հրաժարվել ծանր ուտեստներից և ոգելից խմիչքներից:
Ձկներ
Այս անսովոր օրվա առաջնային խնդիրը գործել, ապա մտածելն է: Անմիտ քայլերը ոչ միայն զավեշտալի ու տարօրինակ են, այլ հաճախ դրանք չափազանց անխոհեմ են, հետևանքներն անցանկալի: Այսօր Դուք ազդեցիկ թշնամիներ ձեռք կբերեք: Հնարավոր են վեճեր սիրելիի հետ, ոմանք լուրջ պետք է մտածեն` արժե արդյոք շարունակել հարաբերությունները: