12:34 Փոքրիկ ու գաղտնի 18 բնակավայր, որոնք ասես հեքիաթից լինեն | |
Աշխարհի տարբեր անկյուններում քաղաքների ու բնության միջև ինչ-որ տեղ թաքնված փոքրիկ բնակավայրեր կարելի է գտնել, որոնք ասես անիրական լինեն: Ահա դրանցից 18-ը, ուր իսկապես արժե այցելել: 1 Գարմիշ-Պարտենկիրչեն, Բավարիա, ԳերմանիաԳարմիշ-Պարտենկիրչենը մոտ 3000 մ բարձրություն ունեցող Զուգսպիցե լեռան լանջին գերմանական հմայիչ քաղաք է: Ի սկզբանե այս քաղաքը երկու առանձին բնակավայրերից էր բաղկացած, սակայն 1936թ.-ի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման ժամանակ դրանք միավորել են որպես մեկ բնակավայր: 2 Գյուղ Հիմալայան լեռներում, ՏիբեթԱյս փոքրիկ գյուղն այն մի քանի բնակավայրերից մեկն է, որոնք կառուցվել են թաքնված Հիմալայան լեռներում` վանքերին աջակցելու համար, որտեղ կարելի է հասնել միայն ոտքով ու ձիու օգնությամբ: 3 Ռեյն, ՆորվեգիաՌեյնը յուրահատուկ ձկնորսական գյուղ է, որը կարելի է գտնել արկտիկական Մոսկենեսոյա գեղեցիկ կղզում: Նորվեգիայի ամենագեղեցիկ գյուղը համարվող այս նավահանգստային բնակավայրում բնակչության թիվը ընդամենը 329 է: 4 Գասադալոր գյուղ, Ֆարոյան կղզիներՖարոյան կղզիները կղզիների շղթա է Շոտլանդիայի հյուսիսում: Կղզիները տարիներ շարունակ դժվարահաս են իրենց բարձրաբերձ ժայռերով` ունենալով միայն մեկ աստիճանահարթակ, որը կառուցվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին՝ բրիտանական օկուպացիայի ժամանակ: 700 մ բարձրության վրա գտնվող այս փոքրիկ գյուղն ընդամենը 18 բնակիչ ունի: 5 Կոլմար, ՖրանսիաԿոլմարը համարվում է աշխարհի գինիների մայրաքաղաքը: Այն կառուցվել է 1200-ականներին, երբ Եվրոպայի մեծ մասը Հռոմեական կայսրության տիրապետության տակ էր գտնվում: Միջնադարյան փողոցներով անցնող ջրանցքների պատճառով այս փոքրիկ քաղաքը հաճախ «Փոքրիկ Վենետիկ» են կոչում: 6 Մարսաքսլոք, ՄալթաՔ.ա. առաջ 900թ.-ին հիմնադրվեց Մալթայի Մարսաքսլոք առևտրային նավահանգիստը: Այսօր այն ամենագեղեցիկ բնակավայրերից մեկն է, որ կարելի է գտնել մեր մոլորակում: 7 Բլեդ, ՍլովենիաԱնկրկնելի գեղեցկություն ունեցող լեռներով պատսպարված Բլեդ բնակավայրը հիմնադրվել է 1004թ.-ին: Բնակչության թիվն այստեղ հասնում է 5000-ի: 8 Հոլսթաթ, ԱվստրիաԱվստրիայի այս փոքրիկ քաղաքն ամենահին բնակավայրն է` հիմնադրված լինելով Ք.ա. 5000թ.-ին: Հոլսթաթը դեռ հին ժամանակներից հայտնի է իր աղի հանքերով: 9 Մանարոլա, ԻտալիաՄանարոլան քարե գունագեղ տներով ծովափնյա փոքրիկ քաղաք է, որը այդ տարածաշրջանի ամենահին բնակավայրն է: Քաղաքի եկեղեցին կառուցվել է 1338թ.-ին: Այսօր քաղաքը հայտնի է իր յուրահատուկ գինիով ու Անտոնիո Դիսկովոլոսի գեղանկարներով, ով զարդարել է այս քաղաքը: 10 Աննեսի, ՖրանսիաԱննեսին ֆրանսիական Ալպերի ամենագեղեցիկ բնակավայրերից մեկն է, որը կառուցվել է 14-րդ դարում: 11 Գորեմ, ԹուրքիաԳորեմը կառուցվել է Հռոմեական դարաշրջանում՝ քարային յուրահատուկ բնական կազմավորումների մեջ: Շատ շինություններ փորվել են հենց բնական քարային հսկայական բեկորների մեջ: 12 Լիվենուորթ, Վաշինգթոն, ԱՄՆՉնայած Լիվենուորթը գտնվում է ԱՄՆ-ում, այնուամենայնիվ, այն կարելի է շփոթել եվրոպական բնակավայրի հետ, քանի որ կառուցված է բավարական գյուղերի մոդելով: Բնակավայրը կառուցվել է 1906թ.-ին, սակայն 1962թ.-ին վերակառուցումից հետո այն ամբողջովին վերափոխվել է՝ ընդունելով այսօրվա տեսքը: 13 Քուինսթաուն, Նոր ԶելանդիաՔուինսլենդը կառուցվել է Ուակատիպու լճի մոտ: Մի կողմից լճի, մյուս կողմից լեռների անկրկնելի բնապատկերները ապշեցուցիչ հմայք են հաղորդում այս բնակավայրին, որը հիմնադրվել է 1860թ.-ին ու ոսկու հանքերի հայտնաբերվելուց հետո արագ բարգավաճել ու ծաղկել: 14 Լեռնային գյուղ Ջիուժայգու, ՉինաստանԱյս բնակավայրի մասին շատ բան հայտնի չէ, բացի նրանից, որ այն ժամանակին ռազմական նպատակներով է օգտագործվել: Այսօր այստեղ կարելի է հասնել միայն ձիերով: Բնակավայրը յուրահատուկ վայր է, որտեղ կարելի է ականատես լինել Չինաստանի դասական մշակույթին: 15 Շիրակավա-գո գյուղ, ՃապոնիաՇիրակավա-գոն փոքրիկ ավանդական գյուղ է, որը հայտնի է տների տանիքների յուրահատուկ կառուցապատմամբ, որոնք միտված են դիմակայելու ամենածանր ձնային տեղումները: Թավուտ ու խորհրդավոր անտառներով բլուրներով շրջապատված այս գյուղը կառուցվել է այնպիսի վայրում, ուր դժվար կլինի հասնել ու գրավել: 16 Մորո դե Սան Պաուլո, ԲրազիլիաՄորո դե Սան Պաուլոն հանգիստ բնակավայր է, որտեղ կարելի է հասնել միմիայն նավակով կամ չարթերային թռիչքով, քանի որ կղզում մեքենաներն արգելված են: Նախկինում այս քաղաքը ծովահենների համար որպես ապաստարան է ծառայել: 17 Էրիսեիրա, Պորտուգալիա1200-ականներին հիմնադրված 7000-անոց բնակչություն ունեցող այս բնակավայրը 40 լողափ ունի, այնպես որ, այստեղ բազմաթիվ վայրեր կան, որտեղ կարող եք վայելել ձեր ծովափնյա հանգիստը: 18 Իտտոքորտուրմիթ, ԳրենլանդիաԹե գյուղի անունն արտասանելը, թե այստեղ հասնելը կարող է չափազանց բարդ լինել, սակայն պետք է նշել, որ իսկապես արժե հաղթահարել այդ դժվարությունը: Իսլանդիայից Գրենլանդիա կարող եք հասնել շաբաթական մեկ օր տեղի ունեցող չվերթով, իսկ արդեն այստեղ հասնել ուղղաթիռով: | |
|
Всего комментариев: 0 | |