23:23 15 կենդանի, որոնք առանց իրենց մորթու պարզապես անճանաչելի են | |
Միայն մարդիկ չէ, որ տառապում են մազաթափությունից: Լինի դա հիվանդությունների պատճառ, թե ծերության հետևանք` մազաթափությամբ կարող են տառապել նաև կենդանիները: Գլխից կամ մարմնից մազերի կորուստը կոչվում է ալոպեցիա, այն կարող է առաջանալ տարբեր պատճառներով, ինչպես, օրինակ, բնական պատճառներով (ծերություն), կենսաբանական դիսֆունկցիայի (վիտամինների կամ հանքանյութերի հավասարակշռության խախտում), գենետիկ մուտացիաների, հիվանդությունների պատճառով: 15 Ճագար
Այս ճագարը ծնվել է 2009թ.-ին և իր ճաղատությամբ համացանցում միանգամից հայտնի դարձել: Բարեբախաբար, լույս աշխարհ գալուց երեք ամիս անց նրա մորթին սկսել է նորմալ աճել: 14 Արջ
Դոլորեսը անունով այս արջը Գերմանայի Լեյպցիգի կենդանաբանական այգում այն արջերից մեկն է, ում մոտ հանկարծակի մազաթափություն սկսվեց: Որոշ մասնագետներ հավատացած են, որ պատճառը գենետիկական արատն էր, քանի որ չկար որևէ բացատրություն, որով հաջողվեր այս կենդանիների հանկարծակի մազաթափությանը: 13 Ոզնի
Բեթթի անունով այս ոզնին ապրում է Մեծ Բրիտանիայի Ֆոքսի Լոջ արգելավայրում: Նա ամբողջովին առողջ է, ու նրա հետ ամեն ինչ կարգին է, բացի այն բանից, որ նա ճաղատ է, իսկ դրա պատճառները մասնագետներին անհայտ են: 12 Թութակ
Օսկարը 35 տարեկան էր, երբ նա հիվանդացավ, որի պատճառով սկսեց պոկել ու հանել իր իսկ փետուրները, որովհետև դրանք նրան նյարդայնացնում էին: 11 Ջրարջ
Այս կաթնասունները երբեմն կարող են մակաբուծային հիվանդություններով հիվանդանալ ու արդյունքում կորցնել իրենց մազերը: 10 Սկյուռ
Ճաղատ սկյուռիկներն այնքան էլ հազվագյուտ չեն բնության մեջ, և դրանք հիվանդության հետևանք են: 9 Ծովախոզուկ
Լուսանկարում մարդկանց կողմից բուծած անմորթի ծովախոզուկ է: 8 Պինգվին
Այս ճաղատ, առանց փետուրների պինգվինը ծնվել է Չինաստանի ակվարիումներից մեկում ու լքվել իր ծնողների կողմից: Բարեբախտաբար, աշխատակիցներին հաջողվել է նրան խնամելով վերականգնել փետուրները: 7 Առնետ
Առանց մազերի առնետները բուծվում են գիտնականների կողմից՝ հետազոտությունների մեջ գիտափորձեր անցկացնելու համար: 6 Շիմպանզե
Շիմպանզեները, ինչպես և կապիկների այլ տեսակներ, երբեմն տառապում են ալոպեցիայից: Կենդանաբանական այգում պահվող ալոպեցիայով տառապող կապիկները բազմաթիվ այցելուների են ստիպում այցելել ու տեսնել իրենց: 5 Շուն
Սա պերուական անմազ շան տեսակ է, որը կատարյալ զգայուն է մարդկանց հանդեպ՝ իր մազազրկության պատճառով: 4 Վոմբատ
Ավստրալական այս կենդանիները պետք է իրենց մայրիկի պարկում մնան մինչև 7 ամսեկանը, սակայն Կարմեն անունով այս վոմբատին դուրս են հանել իր մահացող մայրիկի պարկից, երբ նա ընդամենը 3 ամսեկան էր, այդ իսկ պատճառով նա դեռ անմազ էր: 3 Բաբուն
Այս էգ անմազ բաբունին լուսանկարել են Զիմբաբվեում: Հնարավոր է, որ այն տառապում է ալոպեցիայով, սակայն քանի որ կապիկին լուսանկարել են վայրի բնության մեջ և չեն հետազոտել, սրա մազաթափության պատճառներն անհայտ են: 2 Կենգուրու
Այս փոքրիկ կենգուրուն Սաբրինան է: Այս կենդանիները մազեր ձեռք չեն բերում, մինչև որ իրենց մայրիկների պարկերի մեջ չեն հասունանում: Սաբրինան լքվել է իր մայրիկի կողմից՝ Գերմանիայի Սերենգետի պարկում, այդ իսկ պատճառով այն անմազ է: 1 Գերմանամուկ
Սա գենետիկական խանգարմամբ ծնված գերմանամուկ է: Այսպիսի գերմանամկներ ծնվում են նույն խանգարման գեներով խամյակներից: | |
|
| |
| Всего комментариев: 0 | |





































