23:41 Ջասթին Բիբերը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման | |
Կանադացի հայտնի երգիչ Ջասթին Բիբերը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ վանդալիզմ իրականացնելու համար: Այդ որոշումը կայացրել է Լոս-Անջելեսի դատարանը: Հաղորդում է BBC News-ը: Բացի այդ, Բիիբերը, որպես տույժ պետք է վճարի 81 հազար դոլար:
Երգիչը նաև պետք է մասնակցի համայնքային աշխատանքին, քանի որ իր արարքով զայրացրել է կառավարությանը:
Դեպքը տեղի է ունեցել, երբ Բիբերը 2014թ.-ի հունվարին եղել է Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում: Երգիչը ձու է նետել իր հարևանի բնակարանի ուղղությամբ: Տուժողը դիմել է դատարան և ներկայացրել տեսանյութ, որտեղ Բիբերն իսկապես ձու է նետում տան ուղղությամբ:
Դատարանում դատի ժամանակ Բիբերը ներկա չի եղել, քանի որ գտնում է, որ իր կատարածը լուրջ հանցագործություն չէ: | |
|
Всего комментариев: 0 | |