23:16 «Յեդիոտ ահրոնոտ». 10 բան Հայաստանի մասին, որը դուք չգիտեք | |
![]() NEWS.am-ը գրել է. Իսրայելական «Յեդիոտ ահրոնոտ» պարբերականը հոդված է հրապարակել, որը վերնագրված է «10 բան Հայաստանի մասին, որը դուք չգիտեք»: NEWS.am-ը ներկայացնում է հոդվածի ամբողջական թարգմանությունը: «Հայաստանում դպրոցի բոլոր աշակերտները պարտադիր անցնում են շախմատի դասեր, հայերը արձակուրդներին կարող են այցելել աշխարհի ամենաերկար ճոպանուղի, նրանք կարող են հպարտանալ, որ ունեն նույն արմատները ինչը Քիմ Քարդաշյանը, եւս մի քանի փաստ, որ դուք չգիտեք Հայաստանի մասին: 1. Հայաստանը չունի ելք դեպի ծով, սակայն ունի հսկա լիճ իր տարածքի կենտրոնում, Հայաստանը սահմանակից է Իրանին, Թուրքիային, Ադրբեջանին, Վարաստանին : Երբ հայերը ցանկանում են հագնել լողազգեստ եւ արեւայրուք ընդունել, նրանք գալիս են Հայաստանի ամենամեծ լճի ՝ Սեւանի ափը, որը աշխարհի ամենաբարձրադիր լճերից մեկն է,բարձրությունը 1.898 մետր է ծովի մակարդակից : 2. Եթե հոգնել եք պատմությունից եւ հանրահաշվից, բարի գալուստ Հայաստան, այստեղ տարրական դպրոցի բոլոր աշակերտները ուսումնասիրում են շախմատ առարկան: 3. Դուք հավանաբար կզարմանաք,սակայն Հայաստանը առաջին պետությունն է, որը քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն, հայերը ընդունել են քրիստոնեությունը որպես պետական կրոն հռոմեացիներից շատ ավելի վաղ՝ 301 թվականին, մինչդեռ հռոմեացիները դա արել են 380 թ-ին: 4. Հիշու՞մ եք Նոյի ջրհեղեղի մասին պատմությունը, հայերը իրենց համարում են Նոյի հետնորդները ՝ Նոյի որդու՝ Հաբեթի ժառանգները: Հայերը նաեւ հավատում են, որ Արարատ լեռը, որի վրա ըստ ավանդության հանգրվանել է Նոյան տապանը, պատկանում է իրենց: Ի տխրություն հայերի Առաջին աշխարհամարտից հետո Արարատ լեռը մնաց Թուրքիայի տարածքում, սակայն հայերը չեն դադարում Արարատ լեռը համարել իրենց հայրենիքի մի մասը եւ կարոտել: 5. Հայաստանում է գտնվում աշխարհի ամենաերկար ճոպանուղին, այն տանում է դեպի 9-րդ դարի վանական համալիրը, երկարությունը 5,7 կիլոմետր է, ուղեւորությունը տեւում է 11 րոպե, հայերը այն կոչում են «Տաթեւի թեւեր»՝ այն վանական համալիրի անունով, որի կողքին այն գտնվում է: 6. Հայերը ունեն իրենց սեփական գիրը: Այն բաղկացած է 36 տառից,ստեղծվել է Մեսրոպ Մաշտոց վանականի կողմից 405թ-ին: Այն օգտագործվում է մինչ օրս, Դուք հեշտությամբ կյուրացնեք հայերեն, քանի որ հայերենում եւ եբրայերենում շատ նման բառեր կան, օրինակ՝ խանութ, շուկա եւ այլն: | |
|
Всего комментариев: 0 | |