Kayfo.ru-ի ընթերցողները տեղյակ են, որ սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանը մեկնել էր Ուկրաինա: Երկրից բացակայելու ընթացքում Լիկայի անունից ներկայացող էջերից մեկը հանդգնել է հարցազրույցներ տալ դերասանուհու անունից:
ESem.am-ի հետ զրույցում Լիկան ասաց, որ իր անունից հանդես եկող կեղծ էջերից մեկը խոսել է ոչ միայն իր ծանոթների, այլև լրատվամիջոցներ ներկայացուցիչների հետ: «Շատ վառ երևակայություն ունի. ինչ-որ պամություն էր պատմել, իբր ինձ մոտեցել են օդանավակայանում… լրատվամիջոցներից մեկին ասել էր, թե ես ապրում եմ քույրիկիս ու նրա երեխայի հետ: Նման բան չկա, ես ապրում եմ իմ տատիկի և պապիկի հետ, իսկ քույրս ամուսնացած է, չգիտեմ` ինչու է որոշել բաժանել նրան»,- ասաց սերիալային դերասանուհին:
Ըստ Լիկայի` ինֆորմացիան, որը տրամադրել է կեղծ էջը, կարող էր իմանալ իր իրական էջից: «Չեմ կարծում, թե դա անողն ինձ ծանոթ մարդ է. բազմաթիվ էջեր կան, որոնցով խոսում են իմ անունից: Ես ուղղակի բառեր չեմ գտնում, թե ինչպես կարելի է անվանել նման մարդկանց»,- ասաց նա և հավելեց, որ դա ազդում է իր անվան վրա: «Նա իմ անունից խոսում է մարդկանց հետ, իսկ ես չգիտեմ, թե ինչ է խոսում»,- ասաց սերիալային դերասանուհին` ավելացնելով, որ քայլեր չի ձեռնարկի այդ ամենի դեմ` հուսով է` այս ամենի վերջն էլ մի օր կգա:
|