Главная » 2014 » Июнь » 14 » Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերն ու ձայնային զանգերը
12:21
Ինչպե՞ս ձայնագրել Սկայպի տեսազանգերն ու ձայնային զանգերը
Skype-ը շարունակում է մնալ տեսազանգեր կատարող ամենատարածված ծրագիրը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: Բլոգում մի անգամ արդեն անդրադարձել եմ Սկայպի ձայնային խոսակցությունները ձայնագրելուն: Այս անգամ կտեսնենք, թե ինչպես ձայնագրել նաև վիդեզանգերը: Դրա համար կօգտվենք Free Video Call Recorder for Skype ծրագրից, որը ունի ձայնագրման հետևյալ երեք ռեժիմները՝
 
1. Ձայնագրել երկկողմանի ձայնային խոսակցությունը:
2. Ձայնագրել միայն զրուցակցի վիդեոխոսակցությունը:
3. Ձայնագրել երկու կողմերի վիդեոխոսակցությունը:
 
Ինչպես նկարում տեսնում եք, ծրագրից օգտվելն իրենից մեծ դժվարություն չի ներկայացնում: Անհրաժեշտ է խոսակցության ժամանակ ընտրել առաջարկվող երեք ռեժիմներից որևէ մեկը և սեղմել ձայնագրման կոճակի վրա: Հաշվի առեք նաև, որ առաջին երկու ռեժիմները դեպքում ձայնագրությունը կսկվի միայն այն ժամանակ, երբ զրուցակիցը միացնի իր web տեսախցիկը: 

 
 
 
 
Ուշադրություն: Ծրագիրը տեղադրելու ժամանակ ընտրեք նկարում նշված պարամետրերը, եթե չեք ցանկանում տեղադրել հավելյար ծրագրեր:
 
Просмотров: 368 | Добавил: Garik | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *: